RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2059, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՎԱՐԴԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբում»` բիզնեսի կառավարման եւ նորարարության ռազմավարական նշանակության մասին բանախոսելու համար: Դասախոսությունն ընդգրկել է այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են գործարար կառավարումը եւ առաջնորդությունը, Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը եւ այլն: Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաեւ տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ենթակառուցվածքների ներկա վիճակի եւ զարգացման միտումների մասին, նշելով, որ հեռահաղորդակցության ոլորտը խթանիչ ուժ է` տնտեսության այլ հատվածների, մասնավորապես` ՏՏ ոլորտի զարգացման համար:

«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» մի հարկի տակ է համախմբում Հարվարդի բոլոր շրջանավարտներին, հանդիպումներ է կազմակերպում անվանի գործարարների, գիտնականների հետ, որպեսզի իրենց փորձն ու գիտելիքները հաղորդեն ինտերակտիվ քննարկումների միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից ելնելով` Ռալֆ Յիրիկյանը դասախոսության սկզբում որոշ դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ներկա վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ:

«Գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներից, ապրանքներից, ծառայություններից, սարքավորումներից զատ, կազմակերպության նաեւ անհրաժեշտ է ունենալ այնպիսի կենսական եւ կարեւոր ռեսուրս, ինչպիսին ընկերության աշխատակազմն է` մարդիկ, որոնց պարզապես հնարավոր չէ ձեռք բերել մատակարարներից կամ հեշտությամբ գտնել աշխատաշուկայում: Գործունեության սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջ ծառացած հիմնական մարտահրավերը եղել է երկրում մարդկային ռեսուրսների սակավությունը: Մեր ընկերությունը որոշում է կայացրել հավաքագրել երիտասարդ շրջանավարտների, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ շատ ավելի հեշտ է երիտասարդ տարիքից մասնագիտացնել նրանց եւ առաջնորդել կորպորատիվ հիմնարար արժեքներով»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործող կառավարման մշակույթըՙ Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը ենթադրում է ոչ թե բոլոր որոշումների միանձնյա կայացում, այլ բիզնեսի ռազմավարության եւ նպատակների սահմանում, եւ համապատասխան աշխատակիցների կողմից դրանց իրականացմանն աջակցություն: «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր աշխատակից առաջնորդվի պատասխանատվության որոշակի զգացումով»,- ավելացրել է նա:

Ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է LTE տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված 4G ցանցի ընդլայնումը, որը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է 2011 թ. դեկտեմբերի 28-ին` ստեղծելով բիզնեսի համար առավել ժամանակակից ենթակառուցվածք եւ Հայաստանը դիրքավորելով որպես տեխնոլոգիապես առաջատար երկիր ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում: 4G/LTE ցանցի փաստացի արագությունը մոտ 10 անգամ ավելի է այժմ գործող 3G ցանցի արագությունից:

Հեռահաղորդակցության ոլորտը ՏՀՏ ոլորտի աճի հիմնական խթանն է: Հայաստանյան ընկերությունները, սակայն, պետք է ակտիվ լինեն եւ սատարեն ոչ թե դրսի, այլ առավելապես միմյանց գործունեությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն, օրինակ, առանձին ենթակառուցվածքների վերաբերյալ ծրագրային լուծումները նախընտրում է պատվիրել հայկական ընկերություններին, այդ կերպ նպաստելով ՏՏ ոլորտի` Հայաստանի մրցակցային առավելությունը դառնալու գործընթացին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ