RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2217, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 94

«ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ» ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԻ ՁԱՅՆԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Եվրոտեսիլ» երգ մրցույթին այս տարի Վրաստանը կներկայացնեն Սոֆո Գելովանին եւ Նոդիկո Թաթիշվիլին: Նրանք ընդհանրապես ներկայանում են որպես անհատ կատարողներ, սակայն մրցույթը միավորել է նրանց:

Վրաստանի ներկայացուցիչների «Waterfall» երգի բառերի հեղինակը շվեդ կոմպոզիտոր Թոմաս Ջեյ Սոնն է, որը շուրջ 65 երգ է գրել «Եվրոտեսիլ» երգի մրցույթի մասնակիցների համար:

«Ազգը» զրուցեց Վրաստանի ներկայացուցիչների հետ:

- Ինչպե՞ս են տեղի ունենում նախապատրաստական աշխատանքները:

Սոֆո Գելովանի - Վրաստանի ամենահայտի ռեժիսորներից Թեմա Կուկելին նկարահանեց մեր տեսահոլովակը: Անդրադառնալով երգին, նշեմ, որ այն կոչվում է «Waterfall»: Երգի հեղինակը Թոմաս Սոնն է, որի գրած երգը նախորդ տարի հաղթել է «Եվրոտեսիլում»: «Waterfall» երգը մեր հոգուց է հնչում, որը նաեւ լի է դրական էներգիայով:

Նոդիկո Թաթիշվիլի - Ամենակարեւորն այս ամենից բավարարվածություն ստանալն է: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մրցույթի ժամանակ բեմում ջերմ մթնոլորտ տիրի:

- Ի՞նչ կտա «Եվրոտեսիլը» Ձեզ:

Սոֆո Գելովանի - Մեծ պատասխանատվություն է մեզ համար ներկայացնել Վրաստանը «Եվրոտեսիլին»: Մենք առաջին անգամ չենք մասնակցում միջազգային մրցույթի, սա նորություն չէ մեզ համար, սակայն «Եվրոտեսիլն» իր լսարանի մեծությամբ առանձնանում է: Ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկիրը հպարտանա մեզնով:

- Ձեր կարծիքը «Եվրոտեսլին» հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի, մասնավորապես` Գոռ Սուջյանի մասին:

Սոֆո Գելովանի - Հիանալի խումբ է, Գոռն ունի հիանալի ձայնային տվյալներ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ:

Նոդիկո Թաթիշվիլի - Երբ առաջին անգամ Գոռին լսեցի ԲԻ ԲԻ ՍԻ-ով, միանգամից ասացի, որ շատ լավ երգիչ է: Իսկ այն երգը, որով ներկայանալու է խումբը, ինձ շատ է դուր եկել:

Նշենք, որ Սոֆո Գելովանին երգել է «Ներգեբի» անսամբլում, ինչպես նաեւ հաղթել է Հայաստանում տեղի ունեցած միջազգային երգի մրցությում: Իսկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Путь к звездам» մրցույթում արժանացել է գրան պրիի եւ հաղթել է` «Всемирную романсиаду», «Весна романса» մրցույթներում:

Իսկ Նոդիկո Թաթիշվիլին ավարտել է Թբիլիսիի երաժշտական դպրոցը, սովորել է նաեւ Լոնդոնում: Առաջին տեղ է գրավել մի շարք միջազգային մրցույթներում, ինչպիսին է օրինակ «Geostar»-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ