RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2365, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «ՔՈՎԵՆՏ ԳԱՐԴԵՆՈՒՄ»

Հ. Ծ.

Ինչպես «Ազգը» նախապես տեղեկացրել էր, Լոնդոնի Օպերայի արքայական թատրոնը հայտարարել է պաշտոնապես, որ առաջիկա սեպտեմբերին միանալու է «Ջետտի Պարկեր երիտասարդ արվեստագետների ծրագրին» 50 երկրներից 365-ից ավելի դիմորդներից ընտրելով ընդամենը հինգ երգիչ-կատարողների, որոնց թվում են հայազգի սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, ավստրալացի սոպրանո Կիանդրա Հովարտը, ռուս մեցցո-սոպրանո Նադեժդա Կարիազինան, իռլանդացի մեցցո-սոպրանո Ռեյչոլ Քելլին եւ պորտուգալացի տենոր Լուիս Գոմեսը:

Հովհաննիսյանը ներկայիս սովորում է Շոտլանդիայի արքայական երաժշտանոցում:

Վերոնշյալ ծրագիրը նպատակ է հետապնդում աջակցելու երիտասարդ երգիչ-երգչուհիների, դիրիժորների եւ գեղարվեստական ղեկավարների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, առանց տարիքային սահմանափակումների:

Միացյալ Թագավորությունում Հովհաննիսյանի կեցությունը հովանավորում են «ABRSM» միջազգային կրթաթոշակային հիմնադրամը, «RCS» տրաստը, ՀԲԸՄ-ն եւ Կյուզելյան ընտանիքը: Անուշը վարպետության դասեր է վերցրել Ջեյն Իգլենից, Լայզա Միլնից, Մալկոլմ Մարտինոյից, Միշել Կրիդերից եւ Մոնսերատ Կաբալյեից: Հանդես եկել «Անտառապահի կինը», «Փոքրիկ խորամանկ Վիքսենը», «Կլարայի նշանդրեքը մենաստանում», «Միջամառային գիշերվա երազը» եւ այլ օպերաներում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ