RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1274, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԱՆԱԿՆԿԱԼՈՎ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը շուտով բոլոր այցելուներին կներկայանա հետաքրքրական անակնկալով. կնախապատրաստվի եւ կառանձնացվի մի անկյուն, որտեղ այցելուն ակամայից կհայտնվի «Ձախորդ Փանոս» հեքիաթի «թոհուբոհի» մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ծրագիրը կիրականացվի 3D անիմացիայի միջոցով, որն այցելուներին կստիպի հանկարծակիի գալ եւ շարժվել հեքիաթի թելադրած կանոններով:

Թանգարանում նման վիրտուալ հետաքրքրական ծրագիր իրականացնելու փորձ արդեն ունեն: Ամեն ինչ շատ իրական ու միաժամանակ անհավանական է. ացելուն հանդիպում է Թումանյանին, որ նստում, թերթ է կարդում, թերթը դնում սեղանին, քայլում ու ժպտում: Մինչ Թումանյանին «հանդիպելը», այցելուն ինտերակտիվ խաղի մեջ Է մտնում եւ ինչ-որ չափով կանխազգում, որ շուտով տեսնելու է մեծ գրողին:

Թանգարանը գրավիչ դարձնելու խնդիր կա այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ շատուշատ երկրներում: Նմանատիպ ծրագրերի ներդրմամբ եւ իրականացմամբ իրավիճակը փոքրիշատե փոխվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ