RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1683, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզմանը մասնակցեցին ուսումնամարզական հավաքի հրավիրված 20 ֆուտբոլիստներից 17-ը: Վնասվածքի պատճառով պարապմունքին չմասնակցեց Դավիթ Մանոյանը, իսկ Ռոման Բերեզովսկին ու Էդգար Մանուչարյանը դեռեւս Երեւան չէին ժամանել:

Պարապմունքից հետո ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ հանդիպեցին լրագրողների հետՙ իրենց կարծիքն արտահայտելով առաջիկա խաղի վերաբերյալ:

Հենրիխ Մխիթարյան - Անկախ խաղի կարեւորությունից, իմ սպասելիքները միշտ էլ մեծ են: Չեխիայի հավաքականն իրոք ուժեղ է իր ամբողջական կազմով, այնպես որ ոչ մեկին չեմ առանձնացնի: Չեխերի հաջող խաղը Եվրոպայի առաջնության ժամանակ պատահականություն չէր: Ես հետեւել եմ չեխերի ելույթներին Եվրոպայի առաջնության ժամանակ: Չեխիայի հավաքականում է հանդես գալիս իմ թիմակից Հյուբշմանը, որին առաջնության ընթացքում սատարում էի:

Թեեւ չեխերի հետ խաղում մենք կազմի լուրջ կորուստներ կունենանք, սակայն ներդնելու ենք ողջ ուժերը հաղթելու համար: Իմ մարզավիճակի մասին կարող է կարծիք կազմել հավաքականի գլխավոր մարզիչը: Իսկ ես կանեմ հնարավոր ամեն բան օգնելու մեր հավաքականին հաղթելու մրցակցին:

Արտյոմ Խաչատուրով - Չեխերի հետ հանդիպման նախապատրաստությունը նորմալ է ընթանում, հավաքականում աշխատանքային մթնոլորտ է: Ամեն ինչ անում ենք, որպեսզի կազմ ու պատրաստ ներկայանանք հանդիպմանը: Մրցակիցների հաղթելու հնարավորությունները հավասար եմ գնահատում: Ամեն դեպքում մենք սեփական հարկի տակ ենք խաղալու, ուստի պետք է հաղթենք: Լսել եմ խոսակցություններ, որ հավանաբար կխաղամ հենակետայինի դիրքում: Այդ դիրքում վերջին անգամ 3 տարի առաջ եմ խաղացել: Պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որտեղ նպատակահարմար կգտնի մարզիչը:

Լյուքսեմբուրգի հավաքականի հետ անցկացրած ընկերական հանդիպումը դեռեւս չենք վերլուծել, թեեւ ինքս իմ սխալները վերհանել եմ: Բայց դեռեւս պետք է քննարկենք մարզչի հետ: Գիտեմ, որ Չեխիայի հավաքականում բարձրակարգ ֆուտբոլիստներ են ընդգրկված, որոնք խաղում են «Չելսիում», «Արսենալում» եւ այլ առաջատար ակումբներում:

Էդգար Մալաքյան - Արդեն բավական ժամանակ խաղում եմ Չեխիայում, ուստի պատկերացում ունեմ մրցակցի մասին: Չեխերը թիմային խաղ են ցուցադրում, հավաքականն ուժեղ է: Պետեր Չեխն էլ, որը Հայաստանի հավաքականի հետ խաղում 100-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա, լավ դարպասապահ է: Սակայն յուրաքանչյուր դարպասապահի էլ կարելի է գոլ խփել: Իմ կարծիքով, չեխերի թույլ կողմը նրանց կենտրոնական պաշտպաններն են:

Եթե համեմատենք մեր հավաքականի հետ, ապա չեխերը չունեն այդքան շատ լավ ֆուտբոլիստներ: Թեեւ մենք կորուստներ ունենք, սակայն ի զորու ենք հաղթել չեխերին մեր համախմբվածությամբ, հավաքվածությամբ ու մեկս մյուսի համար պայքարելու ունակությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ