RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1266, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՈՉ-ՈՔԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՅՔԱՐԻՑ ՀԵՏՈ

Երեկ Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարում կայացան 5-րդ տուրի հանդիպումները, որոնք աչքի ընկան պայքարի լարվածությամբ: Բավական է նշել, որ 4-ժամյա պայքարից հետո դեռեւս ոչ մի պարտիա չէր ավարտվել: Նույնիսկ Լեւոն Արոնյանը, որը սովորաբար շատ արագ է խաղում, Վլադիմիր Կրամնիկի հետ մրցավեճում սեւ խաղաքարերով դեռ շարունակում էր պայքարը: Ի դեպ, ռուս գրոսմայստերը նախորդ տուրում բավականին երկարատեւ պայքարից հետո հաշտություն էր կնքել Թեյմուր Ռաջաբովի հետ ու վաստակել էր 2 միավոր: Այնպես որ 5-րդ տուրում հաղթանակի դեպքում Կրամնիկը կարող էր միավորներով հավասարվել Արոնյանին: Երկարատեւ պայքարից հետո մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:

Առաջինն ավարտված Սվիդլերի եւ Գելֆանդի մրցավեճում ոչ-ոքի գրանցվեց: Նույնպիսի ելք ունեցավ Իվանչուկ-Կառլսեն պարտիան: Գրիշչուկ-Ռաջաբով պարտիան թերթի համարը տպագրության ուղարկելու պահին դեռ շարունակվում էր: Արոնյանն ու Կառլսենը 3,5-ական միավորով շարունակում են գլխավորել աղյուսակը:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Ռաջաբովի հետ: Կառլսենի մրցակիցը կլինի Սվիդլերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ