RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1716, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 92

ՄԵՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Չեխիայի Ուսցի Նա Լաբե քաղաքում անցկացված բռնցքամարտի Ա կարգի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրած 5 բռնցքամարտիկներից 3-ը դարձան մրցանակակիր:

Առավել հաջող հանդես եկավ ծանրքաշային Արմեն Սիմոնյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Այստեղ նա բավական արժանի դիմադրություն ցույց տվեց Ղազախստանի ներկայացուցիչ, Լոնդոնի օլիմպիադայի մրցանակակիր Իվան Դիժկոյին: Սակայն հայ բռնցքամարտիկին չհաջողվեց հաղթելՙ բավարարվելով արծաթե մեդալով:

Մեր մյուս 2 բռնցքամարտիկներըՙ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 64 կգ քաշայինների մրցավեճին մասնակցած Արա Պուլուզյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:

Մարտի 25-29 ՀՀ հավաքականի մյուս անդամներից բաղկացած խումբը հանդես կգա Ուկրաինայում կայանալիք մրցաշարում: Մյուսներն էլ մրցավեճի կբռնվեն մարտի 29-ից ապրիլի 4-ը Ղազախստանում կայանալիք մրցաշարում: 3 մրցաշարերի արդյունքներով կկազմավորվի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ