RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 12:43:39Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց
2020-08-12 11:58:57Կորոնավիրուսի 201 նոր դեպք, 335 առողջացած, 3 մահ
2020-08-12 11:50:26Ռուսաստանը արտոնագրել է իր պատվաստանյութը
2020-08-12 11:48:26Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է(մաս 3 վերջին)
2020-08-12 11:47:194,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի արևելքում
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1243, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՋԱԲՈՒՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՆՈՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑԻՆ

Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրն անհաջող էր հայ ըմբիշների համար, որոնք չկարողացան մեդալ նվաճել: Մինչեւ 55 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ տոնեց հունգարացի Բենչե Յունաժի նկատմամբ: Սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվեց ռուսաստանցի Արտյոմ Գեբեկովին ու զրկվեց մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից:

Ավելի վատ ելույթ ունեցավ 2012-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Սանոյանը: Նա հավաքականի նորեկն է եւ փոխարինել էր վնասվածք ստացած Արթուր Առաքելյանին: Նարեկը մինչեւ 60 կգ քաշային կարգում առաջին գոտեմարտում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Նիկոլա Այվազյանին: Վերջինս էլ պայքարից դուրս մնաց 1/8 եզրափակիչումՙ զիջելով բուլղարացի Վլադիմիր Դուբովին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ