RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1526, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ՆՇԱՆԱՎՈՐ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԸՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հ. Հ.

Այսօր մեկնարկում է «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային գիտաժողովը: ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխանցմամբՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած միջազգային գիտաժողովի նպատակն է քննարկել եւ եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներինՙ Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության եւ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները, ժխտողականության դեմ արդյունավետ պայքար մղելու եղանակներն ու հրամայականները, Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների իրավահաջորդներին փոխհատուցման ու դրա հետ կապված խնդիրների իրավական հիմնավորումների քննարկում»:

Գիտաժողովի կազմակերպիչները համոզված են, որ գիտական քննարկումներով կձեւակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության չուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման եւ դրանց աջակցություն ցուցաբերելու համար: Գիտաժողովին կմասնակցեն նշանավոր մասնագետներ ամբողջ աշխարհից: Վահագն Տատրյանը, Իսրայել Չառնին, Թեսսա Հոֆմանը, Միհրան Դաբաղը, Անրի Թերյոն, Ռագիփ Զարաքոլուն, Յաիր Աուրոն եւ այլք երկու օր շարունակ կքննարկեն թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ