RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2330, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 106

ՊԱՅՔԱՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ

Մ. Խ.

Երեկ լրացավ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության համար կուսակցությունների համամասնական ցուցակները ներկայացնելու վերջին ժամկետը: Պարզ դարձավ, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են (եթե գրանցվեն) 6 կուսակցություն եւ 1 դաշինք` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Առաքելություն», «Ժառանգություն» («Բարեւ, Երեւան» դաշինք): Այսինքն վերջնականապես հաստատվեց, որ այն կուսակցությունները, որոնք նախագահական ընտրություններին թեկնածու չէին առաջադրել, որոշել են պայքարել Երեւանի համար: ՀՀԿ-ի համար, այդպիսով, պայքարը դժվարանում է, քանի որ այս անգամ նա մի քանի ուղղությամբ է ճակատ տալու. Երեւանի ընտրազանգվածից մի առյուծի բաժին տանելու են ԲՀԿ-ն, Րաֆֆու կողմնակիցները, իսկ որոշ բաժին էլՙ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Եվ հավանաբար այս ընտրապայքարը շատ ավելի հետաքրքրական է լինելու այս իմաստով:

«Ժառանգություն» կուսակցության ցուցակի մասին երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այդ ցուցակի առաջին համարն ապագա քաղաքապետն է` կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ցուցակն անուն էլ ունի` «Բարեւ, Երեւան», ու դա ԺՈՒԿ, «ժողովրդավարական Հայրենիք», «Շրջադարձ», «ՀԱՍԿ» եւ Պահպանողական կուսակցությունների միատեղ ցուցակ է: Առաջին տասնյակի անուններն ենՙ Ա. Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան, Մեսրոպ Մովսիսյան, Ստյոպա Սաֆարյան, Գագիկ Բաղդասարյան, Արթուր Գասպարյան, Դավիթ Սանասարյան, Արթուր Իսպիրյան, Կարլեն Ալեքսանյան, Անի Քոչար: Հովսեփ Խուրշուդյանը 13-րդ տեղում է, Իզաբելլա Աբգարյանը` 16-րդ:

ՀՅԴ ցուցակը 65 հոգուց է կազմված, առաջին 10 անուններն ենՙ Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արսեն Համբարձումյան, Ալեսյա Բեջանյան, Արթուր Եղիազարյան, Արթուր Ղազարյան, Հովհաննես Սարգսյան, Մարգարիտ Խոստեղյան, Արամ Նազարյան, Լեւոն Գաբրիելյան:

ԲՀԿ-ն 194 հոգուց մի ծավալուն ցուցակ է ներկայացրել ԿԸՀ` Վարդան Օսկանյան, Գուրգեն Արսենյան, Աբրահամ Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Մհեր Հովհաննիսյան, Թամարա Պողոսյան, Արսեն Ջուլֆալակյան, Գուրգեն Գասպարյան, Մարինա Մարգարյան, Պողոս Փլավչյանՙ առաջին տասնյակով:

ՕԵԿ-ը ներկայացրել է 105 հոգու ցուցակ` Արմեն Երիցյան, Հովհաննես Շահինյան, Սոֆյա Արթենյան, Հովհաննես Հովհաննիսյան, Հուսիկ Գեւորգյան, Ռուդիկ Ավդալյան, Ջուլիետա Թադեւոսյան, Վարդան Առաքելյան, Ֆելիքս Պերիխանյան, Սարգիս Կարապետյանՙ առաջին տասնյակով:

«Առաքելություն» կուսակցությունը, որը ստեղծվել էր վերջերս, 29 հոգուց կազմված ցուցակով է ներկայացված` Մեսրոպ Առաքելյան, Մանուկ Սուքիասյան, Հրաչյա Սարգսյան առաջին եռյակով:

ՀԱԿ-ը ներկայացել է 42 հոգու ցուցակով, առաջին հնգյակում` Վահագն Խաչատրյան, Զոյա Թադեւոսյան, Արման Մուսինյան, Վլադիմիր Կարապետյան, Տիգրան Տեր-Պետրոսյան:

ՀՀԿ ցուցակը 195 հոգի է` Տարոն Մարգարյան, Սմբատ Լպուտյան, Հովհաննես Թոքմաջյան, Հրաչ Պողոսյան, Հովիկ Մուսայելյան, Աստղիկ Գեւորգյան, Արա Երնջակյան, Մարտին Վարդազարյան, Ենոք Ազարյան, Լեւոն Իգիթյան:

ՀՀԿ ցուցակում մի շարք հետաքրքրական անուններ կան` դերասան Հրանտ Թոխատյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, ներկայիս փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ