RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1061, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎՃԱՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԸ

Ա. Մ.

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող hողի հարկի հարկի տարեկան գումարը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխարեն կվճարի պետութունը: Այդ նպատակով երեկ կառավարությունը Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին հատկացրել է ավելի քան 54 մլն դրամ: Այդ համայնքներում ջրի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ էլ 50 տոկոս զեղչ կկիրառվի: Այդ նպատակով պետությունը կհատկացնի մոտ 11 մլն դրամ: 16 մլն դրամ էլ կհատկացվի «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: «Այս փաստաթուղթը մենք պատրաստել ենք ՀՀ նախագահի հանձնարարությամբ` լուծելու այն գյուղերի խնդիրները, որոնք գտնվում են այնպիսի գոտիներում, ուր, ցավոք, կրակոցներ են հասնում: Ապագայում եւս անդրադառնալու ենք խնդրին` այս համայնքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով», նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ