RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1461, Տպվել է` 155, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ՎԱՐՁՈՎ ՏՈՒՆ

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ

Մարզաբնակ դիմորդը բուհ ընդունվելուց հետո կանգնում է մի շարք խնդիրների առաջ, որոնցից թերեւս ամենակարեւորը բնակության վայր ընտրելն է, որը լինի ե՛ւ էժան, ե՛ւ հարմարավետ:

Ավանի հանրակացարանում (նախատեսված է ԵՊՀ նախապատրաստական կուրսի օտարերկրացի ուսանողների համար, թեեւ այնտեղ բնակվում են նաեւ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի տարբեր կուրսերի ուսանողներ) վիճակը բավականին լավ է: Մեկ սենյակում սովորաբար բնակվում է երկու ուսանող, յուրաքանչյուրն, ըստ պայմանագրի, պարտավորվում է ամսական վճարել հինգ հազար դրամ, ինչպես նաեւՙ կոմունալ վարձերը:

«Մեր հանրակացարանը փոքր է, ունենք 22 սենյակ, այժմ մեզ մոտ կա մոտ 30 ուսանող,- նշում է Ավանի հանրակացարանի պարետ Հրաչյա Չոբանյանը : - Այստեղ կան արաբ, պարսիկ, իսպանացի, ամերիկացի, ամերիկահայ, վիրահայ, ռուս, չինացի ուսանողներ»:

Վիրահայ ուսանողուհին, որը չցանկացավ ներկայանալ, նշում է, որ Ավանի հանրակացարանի պայմանները իրեն բավարարում են, եւ սենյակը բավականին հարմարավետ է:

Նրա հետ համակարծիք են նաեւ պարսիկ ուսանող, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտուրայի առաջին կուրսի ուսանող Ֆառոխ Նազարին, եւ չինացի ուսանող Խանզժոու Վանը, որ ուսանում է ԵՊՀ ռուս. բանասիրության 4-րդ կուրսում:

«4-րդ տարին է, ինչ բնակվում եմ այստեղ, - նշում է Խանզժոուն , - այստեղի սենյակներում կան սառնարան, բաղնիք, սանհանգույց, փոքրիկ անկյուն, որը ծառայում է որպես խոհանոց: Ես գոհ եմ այստեղի պայմաններից»:

Իսկ պարսիկ ուսանող Ֆառոխը նշում է. «Այստեղ բոլորը հարգում են միմյանց, չեն խանգարում իրար, գինն էժան է ու հարմար: Նախկինում վարձով էի ապրում, ավելի շատ էի ծախսում, իսկ այստեղ ապրելով` անհամեմատ ավելի քիչ, մանավանդ եթե նշեմ, որ գնի համեմատ պայմանները վատ չեն»:

Մենք եւս, լինելով Ավանի հանրակացարանում, համոզվեցինք, որ պայմաններն իսկապես վատ չեն:

Իսկ Ավանի հանրակացարանի բնակիչ Հովիկ Վարոսյանը, որ սովորում է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, նշում է, որ պայմաններից դժգոհ է:

«Սանհանգույցը եւ բաղնիքը ընդհանուր են: Անհարմարավետ է, պարզապես գնային տեսանկյունից հանրակացարանն ավելի հարմար է, քան վարձով տունը: Տարեկան վարձը կազմում է 30. 000 դրամ, կոմունալ վարձերը մասամբ ինքներս ենք վճարում (միայն հոսանքի վարձը)»:

Իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետի վիրահայ ուսանողուհի Լուսինեն նշում է. «Ես վարձով եմ ապրում իմ երկու ընկերուհիների հետՙ յուրաքանչյուրս 17. 000 դրամ վճարելով այդ տան համար: Պայմանները շատ լավ են, սենյակները հարմարավետ են, երբեւէ չեմ ապրել հանրակացարանում, կարծում եմ` շատ անհարմար են այնտեղի պայմանները»:

«Երբեւէ չեմ ապրել հանրակացարանում, այնտեղի պայմանները վատ են: Ես հետաքրքրվել եմ ու համոզվել եմ: Մի սանհանգույցից կամ բաղնիքից օգտվում է մոտ 30-40 անձ: Բազմաթիվ հիվանդություններ ու վիրուսներ կարող են լինել, չկան սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ: Ես նախընտրում եմ վճարել ավելի շատ, բայց ապրել նորմալ պայմաններում», - նշում է ՀՊՃՀ-ում սովորող վիրահայ ուսանողներց մեկը, որը ապրում է վարձով իր ընկերոջ հետ: Յուրաքանչյուրը վճարում է 25. 000 դրամ:

Այսպիսով` ուսանողներից շատերը նախընտրում են ապրել վարձով տներում, բայց հարկավոր է անել այնպես, որ ֆինանսական պայմանները եւ ցանկություններն «ընդհանուր հայտարարի գան»: Ստացվում է այնպես, որ շատերն ապրում են հանրակացարաններում, թեեւ դժգոհ են այնտեղի պայմաններից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ