RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



ՆՅՈՒ ՋԵՐՍԻ

Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2252, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ԵՐԵԿՈ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՐՈՂ ՀԱԿՈԲ ՀԱՉԻԿՅԱՆԻ ՀԵՏ

Հ. Ծ.

Հարցազրույց, քննարկում եւ շնորհանդես

ՀԲԸՄ Արարատի, Պոլսահայ օգնության ընկերության (C.A.R.S), «Հայ տուն» ամերիկահայ կրթական կենտրոնի, Վարդան Բագրատունի ասպետների Նյու Ջերսիի ժողովարանի, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Նյու Յորքի հայ ուսանողների ասոցիացիայի, Թեքեյան մշակութային միության, Սուրբ Լեւոն հայկական եկեղեցու, Դպրեվանքի եւ Եսայան-կենտրոնականի սանուց միությունների հովանավորությամբ առաջիկա ապրիլի 5-ին Նյու Ջերսիի Սուրբ Լեւոն հայկական եկեղեցում, ըստ ստացված հաղորդագրության, տեղի է ունենալու հանդիպում նշանավոր գրող Հակոբ Հաչիկյանի հետ:

Հանդիպումը, հարցազրույցը եւ քննարկումները անցկացնելու է Նյու Ջերսիի հայկական ռադիոժամի տնօրեն Վարդան Աբդոն: Քննարկման հիմնական թեման է լինելու գրողի 2012-2013 թվականներին հաստատված երեքՙ «Մոխրագույն կոստյումով երիտասարդը», «Չուղարկված նամակներ», եւ «Էթնիկական որոնումներս» գրքերը:

Առաջինը, որին «Ազգը» անդրադարձել է մարտի 5-ի համարում, շարունակությունն է նրա նախորդՙ միջազգային բեստսելլեր դարձած «Ամռանն առանց արշալույսի» վերնագրով բազում լեզուների թարգմանված ավանդավեպը: Թուրք մեծահարուստ փաստաբանը իր հոր հանկարծակի մահվան լուրն ստանալով, բացահայտում է հոր անցյալի հետ կապված որոշ գաղտնիքներ, այդ թվում Հայոց ցեղասպանությանը նրա մասնակցության վերաբերյալ:

Երկրորդ գիրքը «Ղարաբաղ շարժման» հիմնադիրներից, հետագայում Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի նամակների անգլերեն թարգմանություններն են: Նամակները նա գրել է Մոսկվայում բանտարկության ժամանակ:

Երրորդ գիրքը Թուրքիայում ապրող խմբավորուների դեմ կառավարության իրականացրած ճնշումների բացահայտման մասին է եւ այն մասին, թե ինչու նա ստիպված է եղել հեռանալ իր ծննդավայրից եւ հաստատվել Մ. Նահանգներում:

Երեկոյի վերջում ընդունելություն է տեղի ունենալու, որի ընթացքում հեղինակը մակագրելու է իր նոր գիրքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ