RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1885, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ԲԱՐՍԵԼՈՆԻ», «ՉԵԼՍԻԻ» ԵՎ «ՄԱՆՉԵՍԹՐ ՍԻԹԻԻ» ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվել է եվրոպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Gerchteticker-yob-ը, իսպանական «Բարսելոնը» Մխիթարյանին ընդգրկել է ակումբի տրանսֆերային ցուցակում: Կատալոնական ակումբը մտադիր է ամռանը թիմ հրավիրել Մխիթարյանին եւ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որոնք պետք է թիմում փոխարինեն Ալեքսիս Սանչեսին ու Դավիթ Վիլյային: «Բարսելոնը» պատրաստ է Մխիթարյանի համար 25 մլն եվրո վճարել «Շախտյորին», որի հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015-ի ամռանը:

Եթե նախկինում Մխիթարյանը հայտարարում էր, որ շարունակելու է խաղալ «Շախտյորում» մինչեւ պայմանագրի ավարտը, ապա տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա նշել էր, որ կփորձի մրցաշրջանի ավարտից հետո ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվել: Գուցե դա պայմանավորված է նաեւ նրանով, որ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն էլ հավանաբար կլքի թիմը:

The Mirror-ի փոխանցմամբ, Մխիթարյանով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» եւ Անգլիայի ներկայիս չեմպիոն «Մանչեսթր Սիթին»: Այս թիմերի մարզիչները վաղուց են հետեւում Մխիթարյանի խաղին եւ պատրաստ են օգնել Հենրիխին ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու հարցում:

Իսկ ահա հայտնի ֆուտբոլային գործակալ Վլադիմիր Աբրամովի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Մախաչկալայի «Անժի» կամ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», իսկ վատագույն դեպքումՙ Մոսկվայի ԲԿՄԱ: Ըստ նրա, եթե Մխիթարյանը տեղափոխվի Մոսկվայի «Սպարտակ», ապա կսկսվեն խոսակցությունները, թե «Սպարտակը» հայկական ակումբ է:

Ինչեւէ, այս ամենը դեռեւս խոսակցություններ են ու դժվար է գուշակել, թե ինչպես կընթանա Մխիթարյանի ֆուտբոլային հետագա կարիերան: Կարեւորն այն է, որ Հենրիխը շարունակի կատարելագործել իր ֆուտբոլային վարպետությունը, որպեսզի առաջին հերթին մեծ օգուտ տա Հայաստանի ազգային հավաքականին, իսկ ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվելու դեպքում էլ կարողանա ցուցադրել իրեն բնորոշ խաղն ու իր մշտական տեղն ունենա թիմի մեկնարկային կազմում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ