RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1858, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 84

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԱՄՐՑՈՒՄԸ

Մարտի 26-ին չեխերի հետ Երեւանում կայանալիք ընտրական մրցախաղից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ «Հանրապետական» մարզադաշտում իր վերջին փորձամրցումն անցկացրեցՙ ուժերը չափելով երիտասարդական հավաքականի հետ: Նախապես ծրագրված էր անցկացնել 3 խաղակես, 30-ական րոպե տեւողությամբ: Սակայն մարզադաշտի լուսավորության համակարգի խափանման պատճառով հանդիպումը տեւեց 2 խաղակես:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս խաղում փորձարկեց ուսումնամարզական հավաքի հրավիրված ֆուտբոլիստների մեծամասնությանը: Մեկնարկային կազմում ազգային հավաքականի դարպասը պաշտպանում էր Ռոման Բերեզովսկին, աջ պաշտպանի դիրքում խաղում էր Կամո Հովհաննիսյանը, ձախ եզրումՙ Վալերի Ալեքսանյանը: Կենտրոնական պաշտպաններն էին Ռոբերտ Արզումանյանն ու Վարազդատ Հարոյանը: Հենակետայինի դիրքում հանդես էր գալիս Կարեն Մուրադյանը, աջից գործում էր Էդգար Մանուչարյանը, ձախիցՙ Գեւորգ Ղազարյանը: Ենթահարձակվողներն էին Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոսը, իսկ առջեւի գծում գործում էր Յուրա Մովսիսյանը:

Խաղն անցավ ավելի փորձառու ազգային հավաքականի ֆուտբոլիստների առավելությամբ, որն ավելի ակնհայտ դարձավ երկրորդ խաղակեսում: Առաջին խաղակեսում հանդիպման 24-րդ րոպեին Մովսիսյան-Մխիթարյան-Մանուչարյան եռաքայլ կոմբինացիայից հետո վերջինս գրավեց Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Քիչ անց Կամո Հովհաննիսյանը աջ եզրով սրընթաց անցում կատարեց ու գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ ներխուժած Յուրա Մովսիսյանին, որի գլխով հարվածը մի փոքր բարձր ստացվեց:

Ընդմիջումից հետո երկու հավաքականներում էլ մարզիչները մի շարք փոփոխություններ կատարեցին: Մասնավորապես երիտասարդական հավաքականի դարպասի պաշտպանությունը ստանձնեց Ռոման Բերեզովսկին, իսկ նրա փոխարեն ազգային հավաքականում հանդես եկավ Գեւորգ Կասպարովը: Երկրորդ խաղակեսում ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու անգամ գրավել Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Աչքի ընկան Մխիթարյանն ու Մանուչարյանը: Երիտասարդական հավաքականը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Դավիթ Հակոբյանը նպաստավոր դիրքից վրիպեց:

Բնականաբար, հանդիպման արդյունքը առանձնակի նշանակություն չուներ մարզիչների համար: Առավել կարեւոր էր, որ նրանք գործի մեջ տեսան հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին, փորձարկեցին նրանց տարբեր դիրքերում եւ ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հուսանք, որ մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կազմ ու պատրաստ կներկայանա չեխերի հետ կարեւոր հանդիպմանը եւ իր հաջող խաղով կուրախացնի հայ երկրպագուներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ