RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1672, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ՀԱՅ ԸՄԲԻՇԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՌՆԱԼ

Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ մրցագորգ դուրս եկան 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանն ու գերծանրքաշային Անդրանիկ Գալստյանը: Եթե վերջինս անհաջող հանդես եկավՙ առաջին գոտեմարտում պարտվելով Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհինին, ապա Գրիգոր Գրիգորյանը բավականին հաջող ելույթ ունեցավ:

Առաջին գոտեմարտում Գրիգորյանը հաղթեց հույն Ապոստոլոս Տասկուդիսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը մոլդովացի Ալեքսանդրու Բուրկան էր: Այդ գոտեմարտում էլ Գրիգորը ուժեղ գտնվեց եւ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց: Ցավոք, այդ փուլում հայ ըմբիշին չհաջողվեց հաղթել ռուսաստանցի Անվար Գեդուեւին: Գրիգորյանը ստիպված էր պայքարել բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Լեոնիդ Բազանն էր: Ցավոք, այդ գոտեմարտում էլ հայ ըմբիշը պարտվեց ու զրկվեց մեդալից:

Քաշային այս կարգում հանդես եկավ եւս մեկ հայ ըմբիշՙ Չեխիան ներկայացնող Գուրգեն Բաղդասարյանը: Նա առաջին իսկ գոտեմարտում պարտվեց հունգարացի Գաբոր Հատոսին: Բայց քանի որ հունգարացի ըմբիշը հասել էր եզրափակիչ, ուստի Բաղդասարյանն իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար մրցավեճին: Բայց այստեղ էլ նա անհաջողության մատնվեց առաջին գոտեմարտումՙ զիջելով Սերբիան ներկայացրած Զաուր Էֆենդիեւին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ