RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1252, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԳՅՈՒՄՐԵՑԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԷԻՆ

Շիրակի մարզում անցկացված դահուկավազքի Հայաստանի պատանեկան առաջնությունում բոլորին գերազանցեցին գյումրեցի դահուկորդներըՙ տարբեր մրցաձեւերում ճանաչվելով ուժեղագույնը:

Տղաների 3 կմ դասական եւ ազատ ոճերի դահուկավազքերում Հայաստանի չեմպիոն հռչակվեց Արտակ Թորոսյանը: 5 կմ դասական ոճի դահուկավազքում ուժեղագույնը Գոռ Գեւորգյանն էր, իսկ ազատ ոճում լավագույն արդյունքը ցույց տվեց Սլավիկ Սիմոնյանը:

Աղջիկների մրցավեճում էլ գյումրեցի դահուկորդուհիներն էին մրցակցությունից դուրս: Կատյա Գալստյանը հաղթող ճանաչվեց 3 կմ դասական եւ ազատ ոճի դահուկավազքերում, իսկ Աննա Մխիթարյանն էլ հանրապետության չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց 5 կմ մրցատարածության 2 մրցաձեւերում:

Առաջնությանը մասնակցեցին Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի եւ Հրազդանի պատանեկան հավաքականները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ