«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը պայքարի ավարտը չէ, ամեն ինչ սկսվելու է հենց այդտեղից», վստահեցնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» վերնագրով երեկ Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում սկսված միջազգային երկօրյա գիտաժողովի ժամանակ:
Երեկ դանակով զինված միջին կազմվածքով մի երիտասարդ կարողացել է մուտք գործել Ազգային ժողովի բակ: Մտնելիս անցագրային ծառայությունում իրեն ուղղված հարցին, թե ով է, ասել է, որ Քրիստոսն է, ձեռքին եղել է դանակ, ու չնայած անվտանգության աշխատակիցների զգուշացումներին` սպառնալով առաջ է խոյացել դեպի բակ: Այդ ժամանակ ԱԺ ճեպազրույցներն ավարտվել էին, եւ ...
Հայաստանում եւս մեկ անգամ կանցկացվի «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին եւ այլ շահագրգիռ կողմերի միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման: Հայաստանը ակցիային մասնակցում է արդեն հինգերորդ անգամ: Մարտի 23-ին` այսօր, ժ. 20:30-ից 21:30-ը Երեւանում մեկ ...
Երեկ Ազատության հրապարակ, Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ հետ: Երեկ Ազատության հրապարակում էին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները` պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն ու Վարդիթեր Կոճոլոզյանը: Ի դեպ, Ռիչարդ Հովհաննիսյանն արդեն երեկոյան ելույթ ունեցավ Րաֆֆու կողմնակիցների հանրահավաքում. «Շատ ուրախ եմ, որ ձեր միջոցով ցնցեցիք ...
Նովրուզը քրդերի, ալավիների եւ հատկապես պարսիկների համար ամանորյա տոն է, այդ իմաստն էլ ունի պարսկերենում: Դա նշվում է մարտի 21-ին: Այս տարվա տոնակատարությունները, սակայն, ունեին առանձնահատկություն: Դա PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի «զենքը վայր դնելու եւ Թուրքիայի սահմաններից հեռանալու» ուղերձն էր քուրդ մարտիկներին եւ այդ ուղերձը հնչեց հենց Դիարբեքիրումՙ Հյուսիսային Քուրդիստանի ...
Այդ մասին «Թարաֆ» թերթին հայտարարել է Այդին Բարանը, որի ժամկետային զինծառայող որդինՙ Օզերը, 2009-ի սեպտեմբերին իբր ինքնասպան էր եղել: Ի դեպ, ինչպես մարտի 21-ի համարում գրել է թուրքական թերթը, Օզեր Բարանը մեկն է այն 967 զինծառայողներից, որոնք վերջին 10 տարիներին «ինքնասպանության» են դիմել թուրքական բանակում:
Այդ մասին թուրքական լրատվամիջոցների հետ տեղեկացնում է նաեւ քրդերի Firatnews գործակալությունը: Ըստ տեղեկության, մեկօրյա աշխատանքային այցով Հոլանդիա մեկնած Էրդողանին Հաագայում բողոքի ցույցով է դիմավորել «Ժողովրդավարական միասնություն» պլատֆորմը, որը կազմավորված է քրդական, թուրքական, ասորական եւ հայկական միություններից:
Ցաւալի է, որ վերջերս որոշ հայատառ եւ հայկական անգլիատառ թերթեր, փոխանակ իրենց սխալ եւ վրիպած եզրերը սրբագրելու, կը շարունակեն սայթաքումըՙ հաստատելու համար կարծէք վրիպակի ճշգրտութիւնը:
Դեռ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին էլ չենք մոտեցել, սակայն քաղաքական ուժերի նյարդային պահվածքն արդեն վկայում է, որ պայքարը թեժ է լինելու: Երեկ նյարդերի լարումը զգացվեց նաեւ ԱԺ ճեպազրույցներում, որտեղ ավագանու ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումները, կարելի է ասել, բավական սուր էին:
Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի Հայաստանում ջրի օրվան նվիրված տարատեսակ միջոցառումներ են անցկացվում, որոնց նպատակն է կարեւորել ջրի նշանակությունը:
Մարտի 21-ին Վրաստանի սահմանապահները «չեզոք ջրերում կալանել են Աբխազիայից Տրապիզոն նավահանգիստ շարժվող` թուրքական «Այդար» բեռնանավը եւ պահնորդությամբ տարել Փոթիի նավահանգիստ»: Այդ մասին նույն օրը հաղորդել են վրացական լրատվամիջոցները` առանց նշելու նավի անձնակազմի անդամների ինքնությունը կամ քաղաքացիությունը: Ի հավելումն, վրացական կողմը երեկ պաշտոնական հաղորդագրությամբ ծանուցել է, որ թուրքական դրոշով նավի անձնակազմի ...
Վրաստանի հետ որեւէ հարցում համեմատվելը ինչ-որ առումով օրինաչափ է դարձել մեզանում: Վրացական «հակակոռուպցիոն» ծրագրերի կենսագործումը շատերն են այսօր Հայաստանում որպես օրինակ ներկայացնում, «Վրացական երազանք» կուսակցության կողմից հարեւան երկրում ընտրական ճանապարհով իշխանափոխության իրականացման կրկնությունը Հայաստանում ոմանց համար դարձել է «հայկական երազանքի» պես մի բան, իսկ Թբիլիսին մեկ անգամ թեկուզ տեսածները ցանկանում ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ Շիրակի մարզում իրականացվում են ընկերության բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` թողունակությունը մեծացնելու եւ հնարավորություններն ընդլայնելու նպատակով: Նորարարությունների առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնած աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սիփան աբեղա Գեւորգյանն ազատվել է Մայր աթոռի դիվանատան եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի պարտականություններից եւ հոգեւոր ծառայության կոչվել Չիլիի հայոց համայնքում:
Հայրը ամառները յայլաներում էր` անասնաբույժի իր պարտականություններին: Յայլաներ էր տանում նաեւ իր մեղվաընտանիքը` այդ զբաղմունքը հաճելիորեն համադրելով մասնագիտական բուն գործին:
Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին, անդրադառնալով ավստրալահայ երիտասարդ երգչուհուՙ Նատալի Արոյանի (սոպրանո) Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երեւանյան համերգին, «Ազգի» մշակույթի էջում գրել էինք. «Հաջորդ տարի նա հանդես է գալու Սիդնեյի օպերային թատրոնում որպես մեներգչուհի»: Այժմ Սիդնեյի Հայկական բարեգործական ընդհանուր միության հրատարակությամբ լույս տեսնող «Միութիւն» երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ազգային, քաղաքական եւ ...
«Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը ներկայացնում է «Armenia» Music Awards 2013: «Արմենիա» երաժշտական ութերորդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 20-ին Կրեմլի պետական պալատում, որն ինչպես անցյալ տարի, այս տարի եւս կառանձնանա հետաքրքրական հյուրերով, շոու-ծրագրով, ինչպես նաեւ հատուկ մրցանակներով:
Դերասան, գրող եւ ռեժիսոր Պոլ Սեմպսոնի (Մինաս Եղտիկյան) երազը իրականություն է դարձել: «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ անցյալ հունվարի 22-ին Փրովիդենսի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության նախկին անդամ Պոլը թողարկել է իր նոր ֆիլմըՙ «Night of the Templar» (Տաճարական ասպետի գիշերը) խորագրով, որը նրա ռեժիսորական առաջին աշխատանքն է:
Հայաստանի նկարիչների միությունում մարտի 20-ին բացված երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը, որն անցկացվում է «Արվեստ, որը միավորում է մայրացամաքը» նախագծի շրջանակներում շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են նկարիչների միությունից:
Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված պատմվածքները, իր իսկ բնորոշմամբ, հայ ինտերակտիվ արձակի նմուշներ են, որոնց հատուկ են համահեղինակության եւ խաղի սկզբունքները: Իբրեւ համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ` ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»): Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ...
Փետրվարի 19-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Люди мира. Знаменитые армяне России» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը լրագրող եւ երաժիշտ Ստեփան Հեքիմյանն է:
Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» մարտի 19-ին անդրադարձել է Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցապայքարին: «Դեսպանըՙ շախմատի խաղատախտակի առջեւ» վերնագրյալ հոդվածի հեղինակը Շտեֆան Լյոֆֆլերն է: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից նրա գրած հոդվածի նախաբանում կարդում ենք. «Շախմատի չեմպիոնության համար մրցապայքարն ընթանում է Լոնդոնում, քանի որ հայերն Ադրբեջանում ապահով չեն զգում իրենց: Լեւոն ...
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում պայքարի լարվածությունը գնալով աճում է: Դա է վկայում այն, որ վերջին 2 տուրերում մրցախաղերի մեծամասնությունն ավարտվում է միայն 6-ժամյա պայքարից հետո: Բացառություն չկազմեց նաեւ Լեւոն Արոնյանի եւ Թեյմուր Ռաջաբովի պարտիան, որն ավարտվեց Երեւանի ժամանակով ժամը 00:15-ին: Եվ եթե Ռաջաբովը կոպիտ սխալ թույլ ...
Այսօր Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կկայանա 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ չեմպիոնական գոտու նախկին տեր Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը, որում հայ բռնցքամարտիկը կփորձի 2-րդ անգամ պաշտպանել իր տիտղոսը: Մրցակիցները պրոֆեսիոնալ ռինգում 2-րդ անգամ են հանդիպելու: Նրանց առաջին մենամարտը կայացել էր անցյալ տարվա օգոստոսի 25-ին: Այն ժամանակ Ռոբերտ ...
Հնդկաստանում ընթացող շախմատի շրջանաձեւ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը: 6 տուրից հետո Լիլիթը 12 մասնակիցների մեջ վաստակած 3,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ Էլինան 3 միավորով 6-րդն է: Առաջատարը ռուսաստանցի Օլգա Գիրյան է, որն ունի 5 միավոր: 4-ական միավորով նրան հետապնդում են ռումինացի Քրիստինա ...
Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ իրենց մրցավեճն ավարտեցին ազատ ոճի ըմբիշները: Մրցումների վերջին օրը հաջող էր Հայաստանը ներկայացրած 84 կգ քաշային ըմբիշ Մուսա Մուրթազալիեւի համար, որը մեր հավաքականին 2-րդ մեդալը պարգեւեցՙ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ Հայաստանին առաջին մեդալը պարգեւել էր Դավիթ Սաֆարյանը, որը մինչեւ 66 կգ քաշային ...
Դավիթ Նալբանդյանն անհաջող հանդես եկավ Մայամիում մեկնարկած թենիսի մրցաշարումՙ պայքարից դուրս մնալով առաջին փուլում: Նա պարտվեց ֆինն Յարկո Նիեմինենին (6-2, 4-6, 3-6):
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստացել էր, որ երիտասարդական հավաքականի մի քանի ֆուտբոլիստների կհրավիրի ուսումնամարզական հավաքի: Եվ ահա երիտասարդական հավաքականի հետ հանդիպումից հետո ազգային հավաքական են հրավիրվել առավել աչքի ընկած 3 ֆուտբոլիստներըՙ Աղվան Պապիկյանը, Տարոն Ոսկանյանն ու Դավիթ Հակոբյանը: