ԱՅՍՕՐՙ «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄԸ» Հայաստանում եւս մեկ անգամ կանցկացվի «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին եւ այլ շահագրգիռ կողմերի միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման: Հայաստանը ակցիային մասնակցում է արդեն հինգերորդ անգամ: Մարտի 23-ին` այսօր, ժ. 20:30-ից 21:30-ը Երեւանում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի խորհրդանիշ շենքերի եւ օբյեկտների արտաքին լուսավորությունը, նաեւ` փողոցներինը: «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերըՙ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Մասնակից քաղաքների թիվը տարեցտարի աճում է. 2012-ին ակցիային մասնակցել է 37 մայրաքաղաք: Այս տարի մասնակցելու է աշխարհի ավելի քան 150 պետություն: |