RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1802, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 98

ՐԱՖՖԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍԵՐԺԻՆ

Մ. Խ.

Երեկ Ազատության հրապարակ, Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ հետ: Երեկ Ազատության հրապարակում էին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները` պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն ու Վարդիթեր Կոճոլոզյանը: Ի դեպ, Ռիչարդ Հովհաննիսյանն արդեն երեկոյան ելույթ ունեցավ Րաֆֆու կողմնակիցների հանրահավաքում. «Շատ ուրախ եմ, որ ձեր միջոցով ցնցեցիք ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ սփյուռքը, որ նոր հույս ստացավ, նոր հեռանկարներ սկսեց մտածել, թե իր դերն ինչ կարող է լինել այս երկրի բարգավաճման գործում: Ես միայն կողմնակից եմ եղել երկխոսության եւ փոխադարձ զիջման: Դա շատերի համար կարող է հաճելի չլինել, բայց ես կուզեմ դուրս գալ այս վիճակից», ասաց նա:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է նախագահ Սարգսյանին ուղարկելիք նամակում եղած առաջարկների մասին. նախ` նախագահական ընտրությունների, ապա` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում այս տարվա ընթացքում, մինչ այդ ընտրական օրենսգրքում իրականացնելով փոփոխություններ, վերացնելով մեծամասնական կարգը եւ թողնելով բացառապես համամասնական կարգը: Րաֆֆին նաեւ առաջարկում է առնվազն 5 մարզպետի ազատում աշխատանքից, որոնց փոխարեն նշանակվելու են Րաֆֆու ներկայացրած մարդիկ: Ընտրակեղծարար քաղաքապետները եւ գյուղապետները պետք է ազատվեն աշխատանքից, բոլոր ընտրակեղծարարները քրեական պատասխանատվության ենթարկվեն: Գլխավոր դատախազության, հարկային եւ մաքսային ծառայությունների, արտգործնախարարության, կրթության եւ գիտության նախարարության, վերստուգիչ պալատի, արդարադատության նախարարության, հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարներ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է նշանակել իր ներկայացրած մարդկանց:

Այս առաջարկներով նամակ-պայմանագիրը, որը ենթակա է կողմերի ստորագրմանը, Րաֆֆի Հովհաննիսյանը դրել է ծրարի մեջ` ուղարկելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ