RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1431, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 71

«ԲԱՆԱԿՈՒՄ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԴԻՄՈՒՄ ՔՈՒՐԴ, ԱԼԱՎԻ ԵՎ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԻԱՅՆ»

Հ. Չ.

Այդ մասին «Թարաֆ» թերթին հայտարարել է Այդին Բարանը, որի ժամկետային զինծառայող որդինՙ Օզերը, 2009-ի սեպտեմբերին իբր ինքնասպան էր եղել: Ի դեպ, ինչպես մարտի 21-ի համարում գրել է թուրքական թերթը, Օզեր Բարանը մեկն է այն 967 զինծառայողներից, որոնք վերջին 10 տարիներին «ինքնասպանության» են դիմել թուրքական բանակում:

2009-ից ի վեր լռություն պահպանող Այդին Բարանը ինքնասպանության նոր լուրը թերթում կարդալուց հետո որոշել է արտահայտվել: Նա ասել է, որ ամեն անգամ, երբ բանակում ինքնասպանության միջադեպի մասին է կարդում, կրկնապատկվում է իր վիշտը, չգիտես ինչու «ինքնասպանություն» գործած զինծառայողների գերակշիռ մասը քուրդ է, ալավի կամ հայ, ինչը չի կարող պատահականություն լինել:

Այնուհետեւ Բարանն ավելացրել է. «Մենք ծնունդով Դերսիմից ալավի քուրդ ենք, չեմ հավատում, որ իմ որդին ինքնասպան լիներ: Որդուս մահից հետո տուն զանգահարեց երզնկացի մի զինծառայող, խոստացավ գալ մեր տուն եւ պատմել ճշմարտությունը, սակայն այդպես էլ չերեւաց: Ունեմ զորակոչի տարիքի եւս երկու որդի: Մեր շրջապատում առնվազն 10 երիտասարդի նույնպես ինքնասպանություն են վերագրել: Նրանց ընդհանուր առանձնահատկությունը այլ է, որ բոլորն էլ քուրդ են եւ ալավի: Կարծում եմ, այս առանձնահատկությունը պետք է բացատրություն ունենա»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ