RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



ԹԲԻԼԻՍԻՆ, CNN-Ը, ՄԵՆՔ

Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1394, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԻՍԿ ԵԹԵ ԵՐԵՎԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՐ ԱՄԵՆԱՎԱՏ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վրաստանի հետ որեւէ հարցում համեմատվելը ինչ-որ առումով օրինաչափ է դարձել մեզանում: Վրացական «հակակոռուպցիոն» ծրագրերի կենսագործումը շատերն են այսօր Հայաստանում որպես օրինակ ներկայացնում, «Վրացական երազանք» կուսակցության կողմից հարեւան երկրում ընտրական ճանապարհով իշխանափոխության իրականացման կրկնությունը Հայաստանում ոմանց համար դարձել է «հայկական երազանքի» պես մի բան, իսկ Թբիլիսին մեկ անգամ թեկուզ տեսածները ցանկանում են Երեւանում էլ տեսնել այն, ինչ տեսել են վրացական մայրաքաղաքում: Ի դեպ, Թբիլիսին ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հիմնվելով «Մերսեր» կազմակերպության ուսումնասիրությունների վրա, ներառել է աշխարհի ամենավատ քաղաքների ցանկում: Այդ ցանկում, Վրաստանի մայրաքաղաքից բացի, ամերիկյան հեռուստաընկերությունը ներառել է նաեւ Սուդանի մայրաքաղաք Խարթումը, Եմենի մայրաքաղաք Սանան եւ Կոնգոյի մայրաքաղաք Քինշասան: Ամենավատ քաղաքների ցանկում հիշյալ քաղաքները հայտնվել են «այդ քաղաքներում քաղաքական անկայունության, իրավապահ մարմինների եւ մի շարք այլ ոլորտների պատասխանատուների գործունեության պատճառով»: Մեր մայրաքաղաքն այս ցուցակում չկա, ճիշտ է, Երեւանը ներառված չէ ու երբեք էլ ներառված չի եղել աշխարհի լավագույն քաղաքների ցանկում, բայց գոնե վատագույն քաղաքներից մեկը մեր մայրաքաղաքը չէ ու երբեք էլ չի եղել: Գուցե այդ պատճառով երեւանցիներն այսօր համացանցում անհամեմատ ավելի պասիվ են թբիլիսցիներից: Երեկվա տվյալներովՙ արդեն 3300 թբիլիսցի համացանցային ստորագրահավաք է սկսել, որպեսզի CNN-ը աշխարհի վատագույն քաղաքների ցանկից իրենց քաղաքը հանի: Թբիլիսցիները ընդգծել են, որ Վրաստանի մայրաքաղաքն ամենեւին էլ աշխարհի ամենավատ քաղաքներից մեկը չէ ու նրանց հետ համաձայնել են նաեւ Թբիլիսիում հյուրընկալված այլազգիներ` հատուկ ընդգծելով քաղաքի հարուստ մշակույթն ու խոհանոցը:

Պարզ չէ, կհանի՞ արդյոք CNN-ն Թբիլիսին այս ցանկից, պարզ չէ նաեւ, թե ի՞նչ կանեին երեւանցիները, եթե մեր մայրաքաղաքը հայտնվեր այս ցանկում: Գուցե լռությա՞ն մատնեին, ոմանք էլ ուրախանայի՞ն` բարձրաձայնելով, թե «անգամ CNN-ն է, ահա, մեզ հետ համակարծիք», գուցե սոցիալական ցանցերում առանձին խմբե՞ր բացվեին, որտեղ կներկայացվեին նաեւ այն թերությունները, որոնց մասին CNN-ը չի նշել` իբրեւ լրացում, պատկերի ամբողջականության համար... Եվ ամենակարեւորը, նրանք, ովքեր կբողոքարկեին, որ Երեւանը ներառված կլիներ աշխարհի ամենավատ քաղաքների ցանկում, մյուսների կողմից կանվանվեին «հանրապետական կցորդներ»` լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում` «ազգային զարթոնքին ու ճշմարտությանը դեմ կանգնող դավաճաններ»:

Թերեւս այսքանը Վրաստանի ու վրացիների հետ ամեն հարցում համեմատվելու մասին, միայն հավելենք, որ Թբիլիսին աշխարհի ամենավատ քաղաքներից մեկը չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ