RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2218, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՑԱՆՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Ի ՆՊԱՍՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

Արմավիրի մարզի այժմ արդեն 12 գյուղում հնարավոր է կանխել կարկուտի պատճառած բերքի կորուստը:

2008-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ն հատկացրել է 180 մլն դրամ` Արմավիրի մարզում 28 «Զենիթ» հակակարկտային կայաններ տեղադրելու համար:

Կլիմայական պայմանները ոչ միշտ են նպաստավոր Հայաստանի գյուղատնտեսների համար: Ամեն տարի երկրի գյուղատնտեսությունը բերքի զգալի կորուստ է կրում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Կարկուտի հասցրած վնասը կազմում է բնական աղետների պատճառած վնասի մոտ 50 տոկոսը: Կարկտի տեսքով տեղումները հաճախ հանգեցնում են առավել մեծածավալ, իսկ որոշ դեպքերում` նաեւ բերքի լրիվ կորստի: Այս ամենին գումարվում է նաեւ վերջին տասնամյակներում արձանագրվող կլիմայական փոփոխությունը, որը հանգեցրել է կարկտային տեղումների սաստկացմանը:

Մշակված հողատարածքները կարկուտից պաշտպանելու ամենաարդյունավետ տարբերակը հակակարկտային կայանների տեղադրումն է: 2012թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայան է արտադրվել եւ տեղադրվել Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ եւ Արգինա գյուղերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն նույն մարզին եւս 15 մլն դրամ է հատկացրել` 3 նոր հակակարկտային կայանի տեղադրման համար: Այս անգամ դրանք տեղադրվել են Արեւադաշտ եւ Արաքս գյուղերում: Ընդհանուր առմամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ծավալը 2008-ին կազմել է 36 մլն դրամ, իսկ 2009 եւ 2010 թթ.-ին, համապատասխանաբար` 40 եւ 44 մլն դրամ: Այս գյուղերի ագարակատերերին քաջ հայտնի է, թե ինչ ծավալի նյութական վնաս կարող է հասցնել կարկուտը:

Հակակարկտային ամբողջ համակարգը ներառում է հատուկ սարքավորումներ, որոնք հայտնաբերում են պոտենցիալ կարկուտ կրող ամպերի կուտակումը, համակարգում են հակակարկտային հրթիռների գործարկումը, ապահովում ավտոմատ սարքավորումների գործարկումը եւ այլն: «Զենիթ» հակակարկտային կայաններն աշխատում են մեծ ուժգնությամբ ուղղահայաց հարվածային ալիքները դեպի մթնոլորտ տարածելու եղանակով: Այդ ալիքները վնասում են կարկտաբեր ամպերի կառուցվածքը եւ չեզոքացնում կարկուտի հավանականությունը:

Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային ցանցի միջոցով բջջային հեռախոսից SMS հաղորդագրություններ ուղարկելով: Վերջինիս տեխնիկական ապահովումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով: Ի դեպ, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հակակարկտային կայանների համար սահմանել է կապի հատուկ սակագին: Կայանի ավտոմատ աշխատանքն ապահովելու համար օգտագործվում է արեւային էլեկտրասնուցման համակարգ: Կայանները շատ պարզ եւ հեշտ են` կիրառման մեջ: Չորրորդ տարին անընդմեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցն արդյունավետ կերպով օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Նախկինում հակակարկտային համակարգերը վերահսկվում էին կապի անլար ռադիո մոդեմի միջոցով, ինչն այնքան էլ անարդյունավետ չէր:

«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առաջնային, եւ, միեւնույն ժամանակ, ամենախոցելի ոլորտներից է: Ցավոք, զգալի ժամանակ եւ ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետեւանքով ոչնչացվել ընդամենը մի քանի րոպեում: Սա մեծ կորուստ է գյուղացիների համար: Մենք, սակայն, պետք է գիտակցենք, որ այս խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրիս, քանի որ բերքի ոչնչացումը մեծ կորուստ է ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ գյուղերի, քաղաքի եւ առհասարակ`յուրաքանչյուր ընտանիքի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրականացրած այսօրինակ ծրագրերը խոսում են գոյություն ունեցող խնդրին մեր ընկերության համակարգված մոտեցման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն նպաստում է Հայաստանում կյանքի առավել լավ որակի ապահովմանը», - արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընդհանուր առմամբ, 2008-2012 թվականներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն 180 մլնդրամ է տրամադրել 28 հակակարկտային կայանի կառուցման եւ տեղադրման համար: Գյուղական համայնքներում զգալի այս ներդրումն իրականացնելով, ՎիվաՍել-ՄՏՍ- ցանկանում է նվազագույնի հասցնել բերքի կորուստը եւ օգնել գյուղական համայնքների բնակիչներին` կայուն եկամուտ ստանալու հարցում: Դա անհրաժեշտ է նաեւ ապագայում կայուն զարգացում գրանցելու համար:

«Զենիթ» հակակարկտային կայանները մշակվել եւ արտադրվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից` մտավոր եւ արդյունաբերական տեղական ռեսուրսների կիրառմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ