ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ Շիրակի մարզում իրականացվում են ընկերության բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` թողունակությունը մեծացնելու եւ հնարավորություններն ընդլայնելու նպատակով: Նորարարությունների առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնած աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը: Ցանցի կատարելագործման աշխատանքներով պայմանավորված`ս.թ. մարտի 23-ից մինչեւ ապրիլի կեսը հնարավոր են որոշ անհարմարություններ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայություններից օգտվելու ժամանակ: Բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով ցանցի կատարելագործման աշխատանքները կիրականացվեն կեսգիշերից հետո: ՎիվաՍել-ՄՏՍ-ն հավաստիացնում է, որ վերը նշված բոլոր աշխատանքներն կիրականացվեն հնարավորինս արագ: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկող անձնակազմը մշտապես կլինի բաժանորդների տրամադրության տակ` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Վերը նշված աշխատանքմերը կիրականցվեն Գյումրիում, ինչպես նաեւ Շիրակի մարզի գյուղերում եւ բնակեցված այլ տարածքներում: |