RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2537, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՆԱՏԱԼԻ ԱՐՈՅԱՆԸ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին, անդրադառնալով ավստրալահայ երիտասարդ երգչուհուՙ Նատալի Արոյանի (սոպրանո) Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երեւանյան համերգին, «Ազգի» մշակույթի էջում գրել էինք. «Հաջորդ տարի նա հանդես է գալու Սիդնեյի օպերային թատրոնում որպես մեներգչուհի»: Այժմ Սիդնեյի Հայկական բարեգործական ընդհանուր միության հրատարակությամբ լույս տեսնող «Միութիւն» երկլեզու (հայերեն եւ անգլերեն) ազգային, քաղաքական եւ մշակութային ամսաթերթի այս տարվա հունվար-փետրվար միացյալ համարից տեղեկանում ենք, որ, իրոք, Սիդնեյի օպերային թատրոնը պայմանագիր է կնքել նրա հետ եւ փետրվարի 9-ին նա իր առաջին ելույթն է ունեցելՙ ստանձնելով Միմիի գլխավոր դերը Պուչչինիի «Բոհեմ» օպերայում: Նա այդ դերը եւս 12 անգամ կատարել է փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Առաջիկայում, ըստ ամսաթերթում տպագրված ծրագրի, Նատալին հանդես է գալու նախ Վերդիի «Աիդա» օպերայում Մելբուռնի Արվեստի կենտրոնում (ապրիլ-մայիս ամիսներին), իսկ այնուհետեւՙ դարձյալ Վերդիի, բայց այս անգամ «Տրավիատա» օպերայումՙ Սիդնեյի օպերային թատրոնում (հուլիս-օգոստոս ամիսներին):

Նատալի Արոյանը ծնվել է Սիդնեյում եւ ստացել կրկնակի բարձրագույն կրթություն տեղի կաթոլիկական համալսարանումՙ բիզնեսի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով: Հետաքրքրությունը օպերային արվեստի նկատմամբ առաջացել է, երբ հանդիպել է ճանաչված մեցցո-սոպրանո Լիլի Ավչյանին: 2004-ին ընդունվել է Սիդնեյի կոնսերվատորիա: 2009-ին շարունակել է ուսումը Նյու Յորքի Ման քոլեջի Ռութ Ֆալկոնի դասարանում: Դեռ ուսանելու տարիներին Նյու Յորքում Նատալին ելույթներ է ունեցել Վերդիի, Մոցարտի եւ Մենոտիի օպերաներում:

Ավստրալիա վերադարձինՙ 2011-ին առաջին տեղն է գրավել «Իտալական օպերայի հիմնադրամի» մրցույթում: Այնուհետեւ Մետրոպոլիտենում (Նյու Յորք) կատարել է Արմիդայի դերը Գլյուկի համանուն օպերայում:

Նորանոր հաջողություններ երիտասարդ երգչուհուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ