RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2016, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՇՈՒՏՈՎ` «Armenia» Music Awards 2013

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը ներկայացնում է «Armenia» Music Awards 2013: «Արմենիա» երաժշտական ութերորդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 20-ին Կրեմլի պետական պալատում, որն ինչպես անցյալ տարի, այս տարի եւս կառանձնանա հետաքրքրական հյուրերով, շոու-ծրագրով, ինչպես նաեւ հատուկ մրցանակներով:

Ընդգծենք, որ մրցանակաբաշխության մեկնարկը տրվել է դեռեւս 2006 թվականին, այն սկզբում կրում էր «Անելիք», ապա` «Տաշիր» եւ այժմ` «Armenia» Music Awards անվանումը:

Մրցանակաբաշխությունն առանձնանում է իր հարուստ պատմությամբ, քանի որ «Armenia» Music Awards-ը մեկ հարկի տակ է համախմբում ինչպես հայկական, այնպես էլ միջազգային էստրադայի ամենահայտնի եւ հանրության կողմից սիրելի արտիստներին: Վառ օրինակներն են` Ալեն Դելոն, Դեմիս Ռուսոս, Շեր, Ալաբինա, «Բոննի Էմ», Սակիս Ռուվաս, Անտոնիա, Ալեքսանդրո Սաֆինա, Խուլիո Իգլեսիաս, Վլադիմիր Սպիվակով, Իոսիֆ Կաբզոն, Վլադիմիր Սոլովեւ, ինչպես նաեւ Իրինա Ալեգրովա, Լոլիտա, Դիմա Բիլան, «Ա-ստուդիո», Լեւ Լեշենկո, Դենիս Մայդանով, Թամարա Գվերդցետելի, Ալեքսանդր Մասլյակով, եւ ռուսական ու արտասահմանյան շատ այլ արտիստներ: Իսկ հայակական էստրադային ներկայացուցիչներից` Ֆլորա Մարտիրոսյան, Կոստանդին Օրբելյան, Ջիվան Գասպարյան, Ռուբեն Մաթեւոսյան, Թաթա Սիմոնյան, Սիրուշո, Անդրե, Արամե, Հայկո, Նունե Եսայան, Արա Մարտիրոսյան, «Դորիանս» ռոք խումբ եւ այլն:

Հանդիսությանը առանձնահատուկ հմայք են հաղորդում հանդիսավարները` Յանա Չուրիկովան, Տինա Կանդելակին, Միխայիլ Գալուստյանը, Սատի Սպիվակովան, Դմիտրի Խառատյանը, Լերա Կուդրյավցեւան, Օլգա Շելեստը, Ալեքսանդր Օլեշկոն եւ այլք: Նրանք իրենց պրոֆեսիոնալիզմով կարողանում են ապահովել 6 ժամյա մրցանակաբաշխության դինամիկան:

Հատկանշական է, որ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը երբեք աչքաթող չի անում երիտասարդ հեռանկարային արտիստներին եւ յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխության շրջանակում հանձնում է «Դեբյուտ» եւ «Տարվա հայտնություն» մրցանակները:

Մրցանակաբաշխության լսարանն առանձնանում է նաեւ իր մեծությամբ, քանի որ Հանրային հեռուստաընկերութjան հեռարձակման շնորհիվ այն դիտում են 137-ից ավելի երկրներում:

Առաջիկայում «Armenia» Music Awards 2013-ը հանդիսականին կուրախացնի հետաքրքրական անականկալներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ