RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1114, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 52

«ՏԱՃԱՐԱԿԱՆ ԱՍՊԵՏԻ ԳԻՇԵՐԸ»

Հ. Ծ.

Դերասան, գրող եւ ռեժիսոր Պոլ Սեմպսոնի (Մինաս Եղտիկյան) երազը իրականություն է դարձել: «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ անցյալ հունվարի 22-ին Փրովիդենսի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության նախկին անդամ Պոլը թողարկել է իր նոր ֆիլմըՙ «Night of the Templar» (Տաճարական ասպետի գիշերը) խորագրով, որը նրա ռեժիսորական առաջին աշխատանքն է:

Ֆիլմը միջնադարյան մի ասպետի մասին է, որը 700 տարի անց հարություն է առնում ի կատար ածելու իր երդումը եւ վրեժ լուծելու բոլոր նրանցից, ովքեր դավաճանել էին իրեն: Մի գիշերվա մեջ ինքնությունները բացահայտվում են, ճակատագրերը որոշվում եւ արդարությունը հաստատվում: Ֆիլմը հավատարմության, կրքի, խաբեության եւ վրեժի մասին է: Դրանում միահյուսված են սարսափը, առեղծվածայինը, արկածախնդրությունն ու սեւ հումորը:

Դերասանական կազմում ընդգրկված են Դեյվիդ Քարադայնը (Kill Bill), Ուդո Քիերը (Armageddon), Նորման Ռիդուսը (Walking Dead), Բիլլի Դրագոն (Untouchables) եւ ինքը ռեժիսորըՙ Պոլ Սեմպսոնը:

Մանրամասնությունների համար խորհուրդ է տրվում այցելել www.nightofthetemplar.com կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ