RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1412, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Հայաստանի նկարիչների միությունում մարտի 20-ին բացված երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը, որն անցկացվում է «Արվեստ, որը միավորում է մայրացամաքը» նախագծի շրջանակներում շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են նկարիչների միությունից:

Ցուցահանդեսում ներկայացված են Սուրեն Սաֆարյանի, Ռաֆայել Մելիքյանի (Մեգալ), Վահագն Գալստյանի, Արփի Վարդանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Գարիկ Ենգիբարյանի, Տիգրան Հակոբյանի, Լեւոն Աբրահամյանի ստեղծագործությունները:

Մարտի 20-ին բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որ կարեւորեց միջոցառումը` նշելով որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելու, ոգեւորելու համար մեր երիտասարդ նկարիչներին ու նշեց, որ բոլոր մասնակից նկարիչների աշխատանքները հրատարակվելու են առանձին ալբոմի տեսքով:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, որ շնորհավորեց ու բարի երթ մաղթեց երիտասարդ նկարիչներին եւ ասաց, որ միշտ էլ ողջունում է նմանատիպ ձեռնարկները:

Վերջում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչն ու Կարեն Աղամյանը պատվոգրեր շնորհեցին բոլոր մասնակից նկարիչներին:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը, նկարիչներ ու արվեստասեր հասարակություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ