ՆՈՐ ԳԻՐՔ` «ԱՆՏԱՐԵՍ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված պատմվածքները, իր իսկ բնորոշմամբ, հայ ինտերակտիվ արձակի նմուշներ են, որոնց հատուկ են համահեղինակության եւ խաղի սկզբունքները: Իբրեւ համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ` ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»): Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու եւ արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը («Պահմտոցի», «Գերաստղ Մարիո», «Մատրյոշկա», Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Որպես պոստմոդեռնիզմի հետեւորդ` նա վերաիմաստավորում է անցյալը` հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երեւան»): Գիրքը կարող եք ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից: |