RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



ՎԱՆԱՁՈՐ

Տեղադրվել է` 2013-03-24 19:16:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1153, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 58

«ԻՆՉՊԻՍԻՆ ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԵՆ, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ԵՐԿԻՐՆ Է... »

ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ, ԵՊՀ լրագրության ֆակ.-ի ուսանողուհի

Փետրվարի 19-ին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Люди мира. Знаменитые армяне России» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը լրագրող եւ երաժիշտ Ստեփան Հեքիմյանն է:

Գրքի ստեղծման աշխատանքները սկսվել են 2010 թ.-ից: Գրքում պատմվում է հայ մեծերիՙ Շառլ Ազնավուրի, Արմեն Ջիգարխանյանի, Արա Աբրահամյանի, Անաստաս Միկոյանի, Արթուր Չիլինգարովի եւ այլոց մասին:

«Գրքի ինֆորմացիան չենք վերցրել ո՛չ ինտերնետից, ո՛չ էլ այլ աղբյուրներից: Այն անհատական շփումների եւ հանդիպումների արդյունք է: Գրքի ստեղծման հիմնական նպատակը ազգիս հերոսներին, մեծերին ներկայացնելն էր... Ինչպիսին ազգի հերոսներն են, այնպիսին էլ երկիրն է: Չեք պատկերացնիՙ հայերը ինչքան լավն են»,- ասաց Ստեփան Հեքիմյանը:

Ստեփան Հեքիմյանը սկզբում խոսեց գրքի բովանդակության, նպատակի, ապա նաեւ հայի կերպարի այն ընկալման մասին, որ ձեւավորվել է արտերկրում, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունում:

Գրքի հրատարակության գլխավոր հովանավորը «Տաշիր» հիմնադրամն է, հովանավորել են նաեւ «Russian Art Institute»-ը,«Group of Companies Luding» եւ այլ ընկերություններ:

Այն հարցին, թե հանդիպման համար ինչու ընտրվեց հատկապես Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, Ս. Հեքիմյանը նշեց, որ իր գլխավոր նպատակը ապագա լրագրողների հետ հանդիպումն է եղել: Իսկ Վանաձորում միայն մանկավարժական ինստիտուտն է, որ ունի համապատասխան մասնագիտություն եւ հնարավորություններ:

Հեղինակը նաեւ նշեց, որ խմբագրական անձնակազմն ապագայում վավերագրական ֆիլմ ստեղծելու ծրագիր ունի: Ընթացքի մեջ են նաեւ համցանցային կայք ստեղծելու աշխատանքները:

Հանդիպումն աչքի ընկավ բուռն քննարկումով:

«Յուրաքանչյուր հայ մի Նապոլեոն է, շատ իմիջով ազգ ենք ...»,- հանդիպման ավարտին նշեց Ստեփան Հեքիմյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ