RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2013-03-24 19:16:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2134, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» մարտի 19-ին անդրադարձել է Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցապայքարին: «Դեսպանըՙ շախմատի խաղատախտակի առջեւ» վերնագրյալ հոդվածի հեղինակը Շտեֆան Լյոֆֆլերն է: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից նրա գրած հոդվածի նախաբանում կարդում ենք. «Շախմատի չեմպիոնության համար մրցապայքարն ընթանում է Լոնդոնում, քանի որ հայերն Ադրբեջանում ապահով չեն զգում իրենց: Լեւոն Արոնյանն անկաշկանդ զրուցում է ադրբեջանցի գործարարների հետ: Վեճի մեջ մտած երկու հարեւանները մերձենում են»: Այս «ժլատ» բառերով նախաբանն, իհարկե, «բացվում է» հոդվածն ամբողջությամբ ընթերցելիս, թեեւ որոշ եզրակացություններ այդուհանդերձ «ենթադրական» տպավորություն են թողնում: Հոդվածի ընդարձակ տարբերակին անդրադառնում ենք ստորեւՙ համառոտած:

Հավակնորդների մրցաշարը չսկսվեց բացման կարծր հանդիսությամբ: Ոչ էլ առաջին թույլ պայքարով, որտեղ որեւէ մեկը չէր ուզում ռիսկի դիմել, եւ բոլոր խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Իրականում ամեն ինչ սկսվեց դրանից հետո, խնջույքի ժամանակ, որ հրավիրել էր ադրբեջանական «Սոքար» նավթային ընկերությունը: Վերջինս միակ պաշտոնական ներկայացուցչությունն է, որ շախմատի համաշխարհային մրցապայքարին դրամ է հատկացնում: Նախապես Բաքվում պիտի կայանար մրցաշարը, բայց ֆավորիտներից մեկըՙ հայ Լեւոն Արոնյանը, Ադրբեջանում իրեն ապահով չէր զգա, այդուհանդերձ Լոնդոն տեղափոխված մրցաշարը չխանգարեց, որ «Սոքարը» հանձնառությունը կատարի: Չէ՞ որ Ադրբեջանի թիվ մեկ շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին, որը 9 տարի արդեն անձնապես հովանավորվում է պետական ընկերության կողմից, արտոնություն է տրվել մասնակցելու մրցաշարին: 8 շախմատիստները հյուրանոցի իրենց համարներից փողոց էլ չպիտի անցնեին հարեւանությամբ գտնվող շենքում խնջույքի մասնակցելու համար: Միակը, որ վերջին պարտիայից հանգստանալու եւ հաջորդին նախապատրաստվելու արանքում ճեղքել էր կարգուկանոնը, Արոնյանն էր: Երեկոն բեռլինաբնակ աշխարհաքաղաքացի Լեւոնի սրտով էրՙ ջազ, կովկասյան ճաշատեսակներՙ գառան միս, սմբուկ, բրնձով փլավ, փախլավա: Արոնյանն անկաշկանդ զրուցում էր բոլոր հյուրերի հետ: Ադրբեջանցի գործարարների մեջ նա վերջին հաշվով Հայաստանի մի դեսպան էր: Շախմատը վեճի մեջ մտած երկու հարեւան երկրներում սիրված է, միջազգային հարթակներում նրանց լավագույն շախմատիստները հաճախ են հանդիպում, բայց ոչ երեբեքՙ մեկը մյուսի հայրենիքում: Շախմատային վերջին 4 օլիմպիադաներից երեքում Հայաստանը հաղթել է: 2016-ին կարեւորագույն թիմային մրցապայքարը Բաքվում է կայանայու: Քայլ առ քայլ Հայաստանի մասնակցությունը պիտի որ իրականանա: Կուլիսների հետեւում հրավերներ կձեւակերպվեն, այցը նախատեսող պայմանների շուրջը կբանակցեն: Նշանակություն կունենար, եթե Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը, որ ինքը հանրապետության նախագահ Սերժ Սարգյանն է, Բաքու ուղեւորվեր:

Ուշ երեկոյան հյուրերին միացավ նաեւ Ռաջաբովը: Արոնյանից ու Ռաջաբովից այս փոփոխությունը վրեժ չի լուծում: Նրանք երկուսն էլ հաջորդ օրը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ հետագա մրցամարտում ունեցած հաղթանակով Արոնյանն առաջատար է, գրում է գերմանական ««Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ» օրաթերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ