RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1878, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ԱՐՈՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում պայքարի լարվածությունը գնալով աճում է: Դա է վկայում այն, որ վերջին 2 տուրերում մրցախաղերի մեծամասնությունն ավարտվում է միայն 6-ժամյա պայքարից հետո: Բացառություն չկազմեց նաեւ Լեւոն Արոնյանի եւ Թեյմուր Ռաջաբովի պարտիան, որն ավարտվեց Երեւանի ժամանակով ժամը 00:15-ին: Եվ եթե Ռաջաբովը կոպիտ սխալ թույլ չտար, ապա պարտիան ավելի երկար կտեւեր: Լեւոն Արոնյանը հիանալի օգտագործեց մրցակցի վրիպումն ու կարեւոր հաղթանակ տոնեց սկզբունքային մրցավեճում, 4,5 միավորով Կառլսենի հետ շարունակեց գլխավորել աղյուսակը:

Մրցախաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Լեւոն Արոնյանը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Մինչեւ վերջին պահը Թեյմուր Ռաջաբովը հրաշալի էր պաշտպանվում: Միայն հաջողությունն օգնեց ինձ շահելու այդ պարտիան: Ես շատ ժամանակ ունեի մտածելու համար, մինչդեռ մրցակիցը կարող էր հայտնվել ցայտնոտում:

Առայժմ վաղ է խոսել մրցաշարում ունեցած առավելության մասին ու նայել աղյուսակին: Շատ բան դեռեւս կարող է փոխվել: Հանգստանում եմ նաեւ երաժշտություն լսելով»:

Լոնդոնում գերազանց ելույթների շնորհիվ Լեւոն Արոնյանն իր անհատական վարկանիշն ավելացրել է 12,5-ով եւ հասցրել է 2821,5-ի: 6,6-ով վարկանիշն ավելացրել է դասակարգման ցուցակի առաջատար Մագնուս Կառլսենը: Ներկայումս նրա ռեկորդային վարկանիշը 2878,6 է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ