RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1147, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ

Հնդկաստանում ընթացող շախմատի շրջանաձեւ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը: 6 տուրից հետո Լիլիթը 12 մասնակիցների մեջ վաստակած 3,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ Էլինան 3 միավորով 6-րդն է: Առաջատարը ռուսաստանցի Օլգա Գիրյան է, որն ունի 5 միավոր: 4-ական միավորով նրան հետապնդում են ռումինացի Քրիստինա Ֆոյսորն ու հնդիկ Ռութ Պադմինին:

Լիլիթ Մկրտչյանը մրցաշարը սկսեց Էլինա Դանիելյանի եւ Ռութ Ռադմինիի հետ ոչ-ոքիներով, ապա հաղթեց Քի Գուոյին: 4-րդ տուրում հայ շախմատիստուհին պարտվեց Օլգա Գիրյային, որից հետո ոչ-ոքի խաղաց Մարի Գոմեսի հետ: Միայն 6-րդ տուրում Լիլիթին հաջողվեց առաջին հաղթանակը տոնել Նիշա Մոհոտայի հետ պարտիայում:

Էլինա Դանիելյանն էլ հաշտություն կնքելով Մկրտչյանի եւ Էշա Կարավադեի հետ ու հաղթելով Մանիշա Կիրանին, 4-րդ տուրում անհաջող խաղացՙ պարտվելով Գհաթե Սվաթիին: Հաջորդ 2 տուրերում Դանիելյանը հաշտություն կնքեց Էլիզաբեթ Պյոտչի եւ Քրիստինա Ֆոյսորի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ