ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ Հնդկաստանում ընթացող շախմատի շրջանաձեւ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը: 6 տուրից հետո Լիլիթը 12 մասնակիցների մեջ վաստակած 3,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ Էլինան 3 միավորով 6-րդն է: Առաջատարը ռուսաստանցի Օլգա Գիրյան է, որն ունի 5 միավոր: 4-ական միավորով նրան հետապնդում են ռումինացի Քրիստինա Ֆոյսորն ու հնդիկ Ռութ Պադմինին: Լիլիթ Մկրտչյանը մրցաշարը սկսեց Էլինա Դանիելյանի եւ Ռութ Ռադմինիի հետ ոչ-ոքիներով, ապա հաղթեց Քի Գուոյին: 4-րդ տուրում հայ շախմատիստուհին պարտվեց Օլգա Գիրյային, որից հետո ոչ-ոքի խաղաց Մարի Գոմեսի հետ: Միայն 6-րդ տուրում Լիլիթին հաջողվեց առաջին հաղթանակը տոնել Նիշա Մոհոտայի հետ պարտիայում: Էլինա Դանիելյանն էլ հաշտություն կնքելով Մկրտչյանի եւ Էշա Կարավադեի հետ ու հաղթելով Մանիշա Կիրանին, 4-րդ տուրում անհաջող խաղացՙ պարտվելով Գհաթե Սվաթիին: Հաջորդ 2 տուրերում Դանիելյանը հաշտություն կնքեց Էլիզաբեթ Պյոտչի եւ Քրիստինա Ֆոյսորի հետ: |