RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2386, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ, ԵԹԵ ԲԱՑԵՆ ՍԱՀՄԱՆԸ

Օրերս ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը La Libert պարբերականի հետ զրույցում ասել է. «Իմ երազանքն է այցելել Թուրքիա: Թուրքերի մասին ոչ մի վատ բան չեմ ասել, սակայն երբ խոսում եմ Ցեղասպանության մասին, քույրս եւ բարեկամներս ինձ ասում են, որ չայցելեմ այնտեղ, քանի որ ես ինձ դրանով կսպանեմ»,- եւ ավելացրել է, որ իր երազանքն է այցելել Թուրքիա, եւ ինքը կայցելի, եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը:

Նա նշել է, որ տարիներ շարունակ իր թուրք ընկերներն իրեն հրավիրել են Թուրքիա:

«Եթե թուրքերը համաձայնեն բացել սահմանը, այդ դեպքում ես կգնամ, նույնիսկ եթե Ցեղասպանության ճանաչման հարցը լուծված չլինի: Սահմանի բացումը կթեթեւացներ շատերի հոգին»,- ավելացրել է նա:

Շառլ Ազնավուրը նշել է նաեւ, որ ինքը եղել է միայն Ստամբուլում, որտեղ երգել է երիտասարդ տարիներին, երբ դեռ սկսնակ էր. «Այդ ժամանակ նրանք պետք է նկատած չլինեին, որ ես հայ եմ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ