RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2203, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ ԴԵՌԵՎՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԽՈՍԵԼ

Ա. Մ.

Արարատյան դաշտում ջերմաստիճանի կտրուկ անկում է արձանագրվել, ինչի մասին օդերեւութաբանները նախապես զգուշացրել էին: Այդուհանդերձ, Արարատյան դաշտի տարբեր բնակավայրերից մեր ստացած տեղեկությունների համաձայն, որոշակի ցրտահարումներից խուսափել չի հաջողվել: Ըստ տարբեր գնահատականների, երեկվա դրությամբ հնարավոր է, որ ցրտահարությունից վնասված լինի ծիրանի բերքի 10-20 տոկոսը: Մյուս մշակաբույսերին վտանգ չի սպառնում, քանի որ ծաղկել են միայն ծիրանենիները: Ամեն դեպքում, սա շատ մոտավոր գնահատական է, հատկապես եթե նկատի ունենանք, որ ցրտահարման վտանգը առկա է եղել նաեւ այս գիշեր: Գյուղնախարարության պատասխանատուները երեկ հնարավոր չէին համարում ասել, թե բերքն ինչ չափով է վնասվել:

Գյուղատնտեսության նախարարությունը երեկ նաեւ հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ հաշվի առնելով հնարավոր վտանգը, գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի եւ փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի եւ Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների ու այգետերերի հետ: Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Նշվում է, որ ողջ գիշեր դա արվել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ