RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2675, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ց ԳՆԱՑ

Վ. Ա.

Մահացածի վաստակի գնահատման հայտնի խոսք կա` «տնի՞ց գնաց, թե՞ ժողովրդից»: Բորիս Բերեզովսկու մահվան առթիվ միջազգային մամուլի ամենատարբեր ենթադրությունների շարքում, այս իմաստով, առանձնացնելի է vesti.az-ի անդրադարձը (տես` http://www.vesti.az/news/152247):Ադրբեջանական լրատվամիջոցը, առանց աղբյուր նշելու, Բերեզովսկուն է վերագրել հետեւյալ միտքը. «Լինելով ԱՊՀ գործադիր քարտուղար, ես զբաղվել եմ Ղարաբաղի խնդրով եւ զգացել, որ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն եւ կամք ունեն, որպեսզի գտնեն խաղաղ լուծում: Եվ` որ որոշումն, անկասկած, գտնվում է փոխզիջումների մեջ»: Ըստ vesti.az-ի, Բերեզովսկին նման միտք արտահայտել է «այժմ հանգուցյալ Իբրահիմ Բայանդուրլիի հետ հարցազրույցում:

Հանգուցյալ Բերեզովսկին գուցե ինչ-որ ժամանակ Ռուսաստանի իշխող էլիտայի ներկայանալի դեմքերից մեկն է եղել: Բացառված չէ, որ նրա «համաշխարհային տնտեսության վերակառուցման» երեւակայության մեջ մի տեղ էլ ունեցած լինի ԼՂ խնդրի «փոխզիջումային» կարգավորմամբ Կասպից ավազանի էներգակիրների դեպի Ռուսաստան կամ Եվոպա տարանցման հարցի լուծման տեսլականը: Բերեզովսկին «լայն քայլի» ֆինանսատնտեսական գործիչ էր, մարդ, ում մասին, կարելի է չկասկածել, մահվանից հետո ավելի շատ է գրվելու, քան կենդանության օրոք:

Ինչո՞ւ է ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցը մտասեւեռվել Բերեզովսկու անձի եւ հատկապես ԼՂ հարցում «արագ լուծումների հասնելու» նրա արդեն անցյալի գիրկը նետված տեսակետի վրա: Այս իմաստով հետաքրքրկան է vesti.az-ի հարցազրույցը ՌԴ Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինի հետ: Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցին հետաքրքրած հարցին, Մակարկինը պատասխանել է. «Նա (Բերեզովսկին) ձգտում էր շատ հարցերում, այդ թվում եւ Ղարաբաղի, խաղալ «ղեկանվորդի» դեր: Նրա խնդիրն այն էր, որ միշտ չէ, որ հասկանում էր կողմերի հոգեբանությունը, ինչպես ասում են, «նրանց չափում էր իրենով. գործում էր իրեն բնորոշ սխեմաներում»:

Շարունակությունը մեզ համար որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում: Մենք չգիտենք` ի՞նչ է ձեռնարկել Բորիս Բերեզովսկին, որպեսզի «ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմամբ» ինչ-որ բիզնես նախագծերի մաս կազմի անձամբ կամ` ի դեմս ՌԴ «ազգային-պետական» շահերի: Տվյալ դեպքում չափազանց ցցուն է Ադրբեջանում իշխող վարչախմբի շահերն սպասարկող լրատվամիջոցի հետաքրքրվածությունը Բերեզովսկու ընդհատակյա գործունեությամբ:

Չմոռանանք, որ Բերեզովսկին մահկանացուն կնքել է Մեծ Բրիտանիայում: Իսկ դա երկիր է, որի խոշորագույն նավթային ընկերությունը` «Բրիտիշ պետրոլիումը», Ադրբեջանի տնտեսական «վերածննդի» գլխավոր կնքահայրն է: Մեծ Բրիտանիան միաժամանակ, զգուշորեն ասենք, Ադրբեջանում իշխող վարչախմբի սեփականության «կտակատարներից» է: Եվ ի՞նչ դեր ուներ դրանում Բորիս Բերեզովսկին` գուցե հայտնի դառնա տասնամյակներ անց:

Գաղտնիք է նաեւ, թե Բերեզովսկու «անձնական» սեփականության ո՞ր մասն է ԼՂ խնդիրն «արագորեն լուծելու» ուղղությամբ նրա ջանքերի «արդարացի փոխհատուցումը»: Ամեն ինչ սքողված է գաղտնիության շղարշով: Այդուհանդերձ, Ադրբեջանում իշխող վարչախումբն այն աստիճան է ապաշնորհ, որ Բերեզովսկու մահվան առթիվ հրապարակումներում ուրվագծելի է դարձրել հարցադրումը. «Իսկ գուցե Բորիս Աբրամովիչը գնաց Ադրբեջանի՞ց»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ