RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1826, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն` ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«Գրանդ Սպորտ» մարզահամալիրում մեկնարկեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի չորրորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը:

Մրցաշարի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Բացման արարողությանը մասնակցեց նաեւ ֆուտբոլի վետերան, վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը: Պարային համարով իր մասնակցությունն ունեցավ նաեւ «Արաբկիր» պարային համույթը:

Մրցաշարին կմասնակցի mamul.am, News.am, emedia.am կայքերի, «Արեւածաղիկ», «Ֆինանսներ եւ էկոնոմիկա» ամսագրերի, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձեւավորված 8 թիմ:

Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի: Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձեւ եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաեւ երրորդ տեղի համար:

Մրցաշարի փակման արարողությունը կկայանա ապրիլի 6-ին: Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2013» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: Երկրորդ եւ երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստանան գավաթներ, պատվոգրեր եւ մեդալներ: Մրցանակների կարժանանան նաեւ 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը եւ մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների եւ բուհերի ուսանողների (Լեւ Յաշինի գավաթ) թիմերի միջեւ անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 եւ 2009 թվականներին ԱԹԱ-ն Երեւանում եւ Ստեփանակերտում ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ