RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1821, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, մարտի 22-ին Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Վրաստանում ՀՀ դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը հավաքվածներին ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի եռօրյա աշխատանքային այցի մանրամասները, արժեւորելով երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի եւ այլ կառույցների ղեկավարների հետ նրա հանդիպումները եւ քննարկումները:

Նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում կարեւորեց մշակույթի բոլոր ոլորտներում համագործակցության երկուստեք մեծ ցանկությունը, ընդգծելով դեռեւս հունվար ամսին Երեւանում երկու երկրներիՙ Վրաստանի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրված համագործակցության եռամյա ծրագիրը, որը վերաբերելու է բոլոր բնագավառներին, ընդհուպ հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները: Տիկին նախարարը խոսեց նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ օգոստոս ամսին Հաղպատում կայանալիք աշուղական երգի փառատոնի մասին, կարեւորելով վրացիների, ինչպես նաեւ այլազգի ներկայացուցիչների մասնակցությունը:

Այնուհետեւ նախարարը պատասխանեց ներկաներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք նաեւ հետագա աշխատանքների կանխագծումներ էին:

Ամփոփելով հանդիպումը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատմեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնում ծավալված ազգանվեր գործունեության, Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ անցկացրած բազմաթիվ միջոցառումների մասին:

Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց ՀՀ մշակույթի նախարարությանը, հանձին տիկին Հասմիկ Պողոսյանիՙ «Հայարտան» գործունեությանը օժանդակելու համար:

Նախարար Պողոսյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին նվիրեց նկարիչ Արարատ Սարգսյանի «Ջուղայի խաչքարեր» կտավը: ՀՀ մշակույթի նախարարին իրենց աշխատանքները նվիրեցին թբիլիսահայ քանդակագործ Լեւոն Օսիպովը եւ նկարիչ Թենգիզ Միկոյանցը:

Ի պատիվ մայր հայրենիքից ժամանած հյուրերի, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ուժերով տրվեց փոքր համերգ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ