RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



ԳԱՖԵՍՃՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1297, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 69

«ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. ԵՐԿԱԹԵ ԵՐԿԵՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ինչպես հայտնել ենք արդեն, մարտի 26-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսը: Ցուցադրությունն առաջին անգամ ի հայտ է բերում քանդակի` որպես առանձին գեղարվեստական ուղղության զարգացումը Հակոբ Հակոբյանի արվեստում, ներկայացնելով արվեստագետի եռածավալ հորինվածքների լայն ընտրանի: Հավաքածուն ընդգրկում է 62 քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ եւ կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ:

«Արվեստագետի գլխավոր թեման մարդն է»,- նշում էր Հակոբ Հակոբյանը: Սա է այն հիմնական ստեղծագործական սկզբունքը, որը տասնամյակներ շարունակ առաջնորդել է Վարպետին իր աշխատանքներում: Շուրջ քառասուն տարի աշխատելով վրձնով անցյալ դարի 80-ական թվականներին Հակոբյանը հայացքն ուղղեց դեպի քանդակը: Աշխատանքային գործիքների մարդակերպ եւ կենդանակերպ համադրումները, որոնք ի սկզբանե ստեղծվել էին որպես կտավների նոր բնակիչների նախակերպեր, աստիճանաբար սկսեցին ընկալվել որպես առանձին քանդակներ: Հարթաշուրթերի, աքցանների, մկրատների, բժշկական գործիքների տարատեսակ համակցումները ծնունդ տվեցին հակոբյանական նոր կերպարներին:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնից հայտնում են, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 26-ը: Մուտքն անվճար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ