RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1108, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Փետրվարի 27-ի գիշերը Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Տիգրան Ավալյանին պատկանող տունը: Բարեբախտաբար մարդկային կորուստ չի եղել, բայց 5 անձից բաղկացած ընտանիքն այժմ մնացել է անօթեւան, առանց որեւէ նյութական միջոցի:

«Արմենիա TV» հեռուստաընկերությունը, որը նաեւ հեռարձակվում է հանրապետությունից դուրս, վերջերս լուսաբանեց դեպքը: Այդ լուրի մասին տեղեկացավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ շտապեց արձագանքել: Անմիջապես կապ հաստատելով Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հետՙ խնդրեց վերջինիս պարզել դեպքի մանրամասներն անձամբ Կիրանց գյուղի գյուղապետից, համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ավալյանների ընտանիքին, հրդեհի հետեւանքով հասցված նյութական տույժը, ըստ գյուղապետ Համայակ Նազարյանի նախնական հաշվարկների, կազմեց 4 մլն դրամ:

Մարտի 23-ին Վլադիմիր Աղայանն անձամբ մեկնեց Տավուշի մարզ, մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ այցելեց Կիրանց գյուղՙ 4 մլն դրամն Ավալյաններին հանձնելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ