RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1160, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 65

«ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՆՈՐՈՒԹՅԱՄԲ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը Երեւանում մայիսի 6-10 խաղարկային ֆիլմերի սցենարի զարգացման դասընթացներ կանցկացնի: Դասընթացն ուղղված կլինի սցենարի զարգացման ստեղծագործական մոտեցումներին, սցենարի զարգացման հիմնարար հմտություններ կհաղորդի նորահայտ սցենարիստներին, պրոդյուսերներին եւ ռեժիսորներին հետաքրքրական սցենարներ ստեղծելու եւ համաշխարհային կինոշուկայում ավելի մրցունակ դառնալու ակնկալիքով:

Սցենարի զարգացման դասընթացը ՌԱՍ նախագծի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի կողմից եւ իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերների` MAIA (Իտալիա),Պրոմեթեւս կինոարվեստի կենտրոնի (Վրաստան) եւ INTERNEWS (Հայաստան) կողմից:

Սեմինարը բաղկացած է լինելու դասախոսություններից, օրինակների ուսումնասիրություններից, խմբային աշխատանքից եւ անհատական հանդիպումներից:

Աշխատաժողովի առաջնային նպատակն է ներգրավել սկսնակ սցենարիստների: Դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մարտի 22-ից մինչեւ ապրիլի 1-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ