RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1289, Տպվել է` 107, Ուղարկվել է էլ.փոստով` 65

«ՄԻԱՑՈՒՄ» ՖԻԼՄԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ

Մ. Հ.

Լաչինի` ներկայիս Բերձորի ազատագրման 20-ամյակի առթիվ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Միացում» ֆիլմի երեւանյան պրեմիերան:

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Սամվել Թադեւոսյանը տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները տեւել են 7 ամիս, իսկ ֆիլմի տեւողությունը 50 րոպե է, որի համար օգտագործվել են 5 օպերատորների փաստագրական կադրեր:

Նախագծի հեղինակ Տիգրան Մանասյանն երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ֆիլմը բաղկացած է երկու մասից, որոնք մանրամասն ներկայացնում են Արցախի պատմությունը:

Ս. Թադեւոսյանն էլ իր հերթին ավելացրեց, որ իրենց հիմնական նպատակը Արցախի պատմությունը ներկայացնելն է. «Հատկանշականն այն փաստն է, որ ֆիլմի երաժշտության հեղինակը 16-ամյա մի պատանի է, որը հիանալի երգեր է գրում»:

Մանասյանն ընդգծեց, որ ֆիլմի միջոցով իրենք նաեւ ցույց են տալիս, որ հայերի ձեռքերը արյան մեջ թաթախված չեն եւ հայերը պատրաստ են երկխոսության:

Ըստ նախանշված պլանների, ֆիլմը կմասնակցի ԱՄՆ-ի` ԱՐՓԱ, Կանադայի` «Նուռ» եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոներին:

Նշենք, որ այժմ բացի հայերենից, ֆիլմն ունի նաեւ ռուսերեն տարբերակ, իսկ առաջիկայում նախատեսվում է թարգմանել անգլերեն եւ թուրքերեն:

Ի դեպ, այն արդեն ցուցադրվել է Բերձորում եւ Ստեփանակերտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ