RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2310, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ ԴԱՐՁԱՎ

Ռոբերտ Շտիգլիցին հաջողվեց հետ վերցնել WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին, որը նրանից անցյալ տարվա օգոստոսին խլել էր Արթուր Աբրահամը: Մագդեբուրգում կայացած մենամարտում Արթուրն իր ընտրած պաշտպանողական մարտավարության զոհը դարձավ: Շտիգլիցը շատ ագրեսիվ սկսեց մենամարտն ու անընդհատ գրոհում էր: Արթուրը թեեւ փորձում էր փակել դեմքը, սակայն մրցակցի հարվածներն իրենց «սեւ» գործն արեցին: 2-րդ ռաունդում Աբրահամի ձախ աչքն այտուցվել էր, իսկ 3-րդ ռաունդում արդեն փակվել էր: Ուստի բժիշկը չթույլատրեց Արթուրին շարունակելու հանդիպումըՙ տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցելով Շտիգլիցի օգտին:

Այսպիսով, Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնի տիտղոսից, որը միայն մեկ անգամ էր հաջողությամբ պաշտպանել: Մենամարտից հետո Արթուրի մենեջերը ռեւանշ-մենամարտ է պահանջել Շտիգլիցի թիմից, որն ընդունվել է: Առայժմ դժվար է ասել, թե երբ կկայանա մրցակիցների 3-րդ մրցավեճը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ