RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1419, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Հանգստյան օրերին Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարի հերթական 2 տուրերը չսասանեցին առաջատարների դիրքերը: Լեւոն Արոնյանը Ալեքսանդր Գրիշչուկի եւ Մագնուս Կառլսենի հետ հաշտություն կնքելով, վաստակեց 5,5 միավոր: Նույնպիսի ցուցանիշի հասավ նաեւ Մագնուս Կառլսենը, որը 7-րդ տուրում Ռաջաբովի հետ մրցավեճում կարողացավ խուսափել պարտությունից եւ կես միավոր վաստակեց:

7-րդ տուրի բոլոր 4 պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Հաշտություն կնքեցին նաեւ Գելֆանդն ու Կրամնիկը, Իվանչուկն ու Սվիդլերը: Իսկ ահա 8-րդ տուրում մնացած 3 պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Գելֆանդն առաջին հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Ռաջաբովին: Հաղթանակի բերկրանքն առաջին անգամ վայելեց նաեւ Գրիշչուկն Իվանչուկի հետ պարտիայում: Իսկ Կրամնիկին վերջապես հաջողվեց ընդհատել 7 անընդմեջ ոչ-ոքիների շարքն ու առավելության հասնել Սվիդլերի նկատմամբ:

Երեկ կայացած 9-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարի միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Մագնուս Կառլսենը, որը հաշտություն կնքեց Վլադիմիր Կրամնիկի հետ ու վաստակեց 6 միավոր: Իսկ ահա Լեւոն Արոնյանը երկարատեւ պայքարից հետո սեւերով պարտվեց Բորիս Գելֆանդին` կրելով առաջին պարտությունը: Խաղաղ դաշն կնքեցին Պյոտր Սվիդլերն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Իվանչուկի եւ Ռաջաբովի մրցավեճը թերթի համարը տպագրության ուղարկելու պահին դեռ շարունակվում էր:

Արոնյանն ունի 5,5 միավոր: Նրան կես միավոր է զիջում Վլադիմիր Կրամնիկը: 4,5 միավոր ունի Ալեքսանդր Գրիշչուկը:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Իսկ վաղը կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Իվանչուկի հետ: Կառլսենի մրցակիցը կլինի Գելֆանդը: Կկայանան նաեւ Ռաջաբով-Սվիդլեր, Գրիշչուկ-Կրամնիկ պարտիաները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ