RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1926, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր ժամը 20-ին «Հանրապետական» մարզադաշտում կտրվի ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան-Չեխիա հանդիպման մեկնարկը: Խաղի նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն էլ մարտական տրամադրությամբ են նախապատրաստվել առաջիկա հանդիպմանը, բոլորն էլ հասկանում են խաղի կարեւորությունը եւ ամեն ինչ անելու են հաղթելու համար: Երիտասարդական հավաքականի հետ խաղում գլխավոր մարզիչը խաղային 2 դիրքում փորձարկումներ կատարեց ու ստացավ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ճիշտ է, խաղի որակը չբավարարեց Վարդան Մինասյանին: Ամեն դեպքում չեխերի հետ այլ խաղ կլինի:

Այս պահին Վարդան Մինասյանն արդեն կողմնորոշվել է մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստների հարցում: Մնում է վերջնական որոշում կայացնել Արաս Օզբիլիսի մասնակցության հարցում: Վերջինս արդեն մի քանի օր Երեւանում է եւ մասնակցում է հավաքականի մարզումներին: Հոլանդիայում անցկացված բուժզննմամբ պարզվել էր, որ Արասի վնասվածքը լուրջ չէ: Ճիշտ է, Օզբիլիսը 10 օր չի մարզվել: Մինասյանը նշեց, որ եթե նրա առողջությանը վտանգ չսպառնա, ապա անպայման Օզբիլիսը կընդգրկվի մեկնարկային կազմում: Հակառակ դեպքում նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Էդգար Մանուչարյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն առանձնակի կարեւորություն չի տալիս այն փաստին, որ չեխերը Երեւան են ժամանել դանիացիներից սեփական հարկի տակ 0-3 հաշվով կրած պարտությունից հետո: Ըստ նրա, չեխերն ամեն դեպքում Երեւանում ձգտելու են հաղթանակի: Մինասյանը դիտել է չեխերի մասնակցությամբ վերջին 7 հանդիպումները: Չեխերի խաղաոճը չի փոխվել, մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերն էլ լավ հայտնի են մեր մարզչին: Դանիայի հավաքականի հետ չեխերի հանդիպումը Մինասյանը դիտել է հավաքականի անդամների հետ, վերլուծել են խաղը ու համապատասխան եզրահանգումներ կատարել: Գլխավոր մարզիչը մրցակիցների հաղթելու հնարավորությունները հավասար է գնահատում:

Իսկ ահա բուքմեյքերներն այսօրվա խաղում նախապատվությունը տալիս են չեխերին: Նրանց հաղթանակի գործակիցը 1,91 է: Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 4 գործակցով, իսկ ոչ-ոքին գնահատվում է 3,4 գործակցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ