Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եւ խոստացել էր, երեկ գրեց եւ ուղարկեց Սերժ Սարգսյանի հերթական նամակի հերթական պատասխանը: Դրական գնահատելով նախագահի կողմից ուղղակի գրությամբ պատասխանելը իր համալիր առաջարկին եւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելով որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ` Րաֆֆին այդուհանդերձ առաջխաղացում է համարում, որ նախագահը պատրաստ է բանակցությունների հիմք ընդունել իր ...
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը երեկ գիշեր հայտարարեց, որ մարտի 23-ին մահացած նախկին ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկու դիահերձումն ավարտվել է: Բժշկական եզրակացության համաձայն, մահը վրա է հասել կախվելու հետեւանքով, բայց պայքարի հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին հաղորդում է «Թելեգրաֆ» թերթը:
«Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» արտադրանքը ամբողջությամբ իրացվել է Եվրոպայում: Այդ մասին վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրել են երեկ` Երեւանի «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն նրա այցելության ժամանակ: Ընկերությունը զբաղվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» արդյունահանած հանքանյութի վերամշակմամբ: 2012-ին «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» արտադրել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20 մլրդ դրամ, ինչը ...
Երեկ գիշեր խիստ ցավալի լուր ստացանք Մ. Նահանգներից. 80 տարեկանում մահացել է Ռամկավար ազատական կուսակցության վետերան անդամ, շատ գրքերի մեկենաս, Չիկագոյի «Սայաթ-Նովա» նշանավոր ճաշարանի տեր Արսեն Դեմիրճյանը: Բեյրութի ՀԲԸՄիության Հովակիմյան-Մանուկյան վարժարանի առաջին շրջանավարտներից էր, մի սերնդիցՙ որին սփյուռքահայ կյանքում առանձնահատուկ առաքելություն էր վիճակվածՙ գաղութահայ կյանքի կազմակերպում ազգային կազմակերպությունների միջոցով եւ ...
Մարտի 22-ին վարչապետ Բենիամին Նաթանյահուն, տեղի տալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորդորներին, հեռաձայնել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ ներողություն խնդրի «Մավի Մարմարա» նավի տախտակամածում սպանված 9 թուրքի համար:
Բոլորիս հիշողության մեջ թարմ է Ֆրանսիայի Ազգային ժողովում ադրբեջանցի «երկու ուսանողի ծեծի ենթարկելու փաստով» հարեւան երկրի բարձրացրած աղմուկը: Բանը հասել էր նույնիսկ ԱԳՆ մակարդակով ֆրանսիական իշխանություններին դիմելուն եւ խնդիր էր դրվել «հասնելու հայ բարբարոսների եւ նրանց հովանավորների հանդեպ արդարացի դատավարության»:
Երեկ ասուլիս տված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, խոսելով քաղաքային ավագանու ընտրությունների եւ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Երեւանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, ասել է, թե նա մայրաքաղաքի արժանի քաղաքապետ է, եւ, ըստ տարբեր հարցումների, ամենաբարձր վարկանիշն ունի մյուս հավանական թեկնածուների շարքում. «Տարոն Մարգարյանը սիրում է քաղաքը, նրան հուզում են քաղաքի ...
Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-28-ը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն այժմ շատ են բարձրաձայնվում, սակայն որքանո՞վ է խնդիրներին լուծում տրվում, դժվար է հստակ ասել: Անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հասանելիությանը հաշմանդամություն ունեցող մարդկանցՙ «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը ցավով նշեց, որ ընտրատեղամասերի միայն 6 տոկոսն է լիովին մատչելի:
ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի եւ զինվորական դատախազության վերաքննիչ բողոքով որոշումը: Դատարանը անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը, համաձայն որի Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի 2003թ. սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա ...
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը երեկ հյուրընկալել էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ եւ ռեժիսոր Թերենս Ջորջին ու ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, Լոս Անջելեսի «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանին:
Մայրենի լեզվի պահպանությանն էր նվիրված մարտի 23-ին Հայ եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած միջոցառումը: Գրական-երաժշտական մոնտաժի մասնակիցներն էին «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սաները (ուսուցչուհիՙ Ռոզա Զոհրաբյան), ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ են սկսել սովորել մեսրոպատառ հայերենը:
Բենեդիկտոս 15-րդի հրաժարականով մի պահ շփոթ իրավիճակ ստեղծվեց կաթոլիկական եկեղեցու ներսում, որովհետեւ պապությունը ցմահ պաշտոն է եւ հրաժարման մի դեպք է արձանագրվել ցարդ, այն էլ մի հազարամյակ առաջ: Շուտով, սակայն, նոր պապիՙ Ֆրանցիսկի ընտրությամբ ցնծությունը վերականգնվեց կաթոլիկական աշխարհում:
Հոբելյանական տարեդարձերն իրենց օգտակարության հետ նաեւ թաքնված վտանգներ ունեն: Պետք է իմանաս, թե ինչու ես նշում եւ ինչպես: Օրինակՙ վերջերս Ռուսաստանն ամենայն հանդիսավորությամբ նշեց Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակը: Այն, ինչ կարողացա տեսնել ռուսական հեռուստատեսությամբ, խոսում էր այն մասին, որ տարեդարձը նշվում է ազգային եւ պետական գաղափարախոսության արդի հրամայականով. արթնացնել ռուս ժողովրդի ...
Հռոմի նոր պապիՙ Ֆրանցիսկի ընտրության, գահակալության, նրա անհատականության համակողմանի մեկնաբանումներից հետո Ռուսաստանում, բնականաբար, քննության առարկա դարձավ ռուս եւ կաթոլիկ եկեղեցիների հետագա հարաբերությունների հարցը: Գաղտնիք չէ, որ այս երկու «կողմերի» միջեւ գոյություն ունեն ազդեցության ոլորտների հետ կապված էական անհարիրություններ: Եվ ասել, թե նոր պապի ընտրությունից հետո լավատեսական տրամադրություններ առաջացան դրանց հարթեցման ...
Ռումինիայի հայկական համայնքը հարյուրավոր տարիների հարուստ պատմություն ունի: Դարեր շարունակ հայերն այստեղ ապրել եւ ծավալել են մշակութային խոշոր գործունեություն: Դրա մասին վկայում են ինչպես գրավոր աղբյուրները, այնպես էլ Ռումինիայի ամբողջ տարածքով մեկ սփռված հայկական եկեղեցիներն ու վանքերը:
Մարտի 21-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը եւ Սերբիայի հայկական միությունը` Աթենքում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Մարտի 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվեց հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» եւ Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները:
Մարդու խառնվածքի եւ աչքերի միջեւ եղած կապը հայտնի է հնուց: Մենք աչքերով գնահատում ենք մարդկանց անկեղծությունը, վերաբերմունքը, ջերմությունն ու անտարբերությունը: Աչքերում արտացոլվում են մարդու մտքերն ու զգացմունքները: Աչքերով կարելի է «խժռել», «շանթել», «դաշունահարել», գերել ու ոչնչացնել...
Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ Չեխիայի ընտրանուն, որը երեւանյան հանդիպումից ընդամենը 3 օր առաջ սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել էր դանիացիներին: Չեխերը վրեժխնդիր եղան հայերիցՙ 3-0 խոշոր հաշվով համոզիչ հաղթանակ տոնելով:
Լրատվամիջոցներում շարունակվում են Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունները: Ըստ «Իզվեստիայի», հայ ֆուտբոլիստն ամռանը հավանաբար հայտնվի Անգլիայի պրեմիեր լիգայում: Նրանով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը», որն արդեն նախնական բանակցություններ է վարել «Շախտյորի» ղեկավարության հետ: Ըստ «Իզվեստիայի», «Տոտենհեմը» մտադիր է ամռան տրանսֆերային շրջանում զգալիորեն ուժեղացնել կազմը: Ամենայն հավանականությամբ, «Տոտենհեմից» կհեռանա թիմի գլխավոր ...
Հնդկաստանում ընթացող շախմատի կանանց մրցաշարի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Գհաթե Սվաթիի հետ, իսկ Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց Մարի Գոմեսի հետ: Լիլիթը 6,5 միավորով 2-րդ տեղում է, Էլինան 5 միավորով հանգրվանել է 6-րդ հորիզոնականում:
Մոսկվայում անցկացված Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարում, որը նաեւ սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն է, հաջող հանդես եկավ 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը: Հայ սամբիստը հաղթելով բոլոր մրցակիցներին, մարտական սամբոյի մրցաշարում մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Նասիբյանը պարտվեց ռուսաստանցի Զաուր Ազիզովին ու դարձավ արծաթե մեդալակիր: