RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 2092, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ՖԵՐՈՄՈԼԻԲԴԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Ա. Մ.

«Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» արտադրանքը ամբողջությամբ իրացվել է Եվրոպայում: Այդ մասին վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրել են երեկ` Երեւանի «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն նրա այցելության ժամանակ: Ընկերությունը զբաղվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» արդյունահանած հանքանյութի վերամշակմամբ: 2012-ին «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» արտադրել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 2011-ի նկատմամբ աճել է 12,7 տոկոսով:

Ընկերությունն ընթացիկ տարում աճ արձանագրելու նպատակով կատարել է աշխատանքներ` ուղղված վտանգավոր թափոնները (նախկինում չօգտագործվող թափոններ) վերամշակելու եւ լրացուցիչ քանակի ֆերոմոլիբդեն ստանալու նպատակով: Նշված գործունեությունն իրականացնելու նպատակով կառավարության 2012-ին ընդունած որոշմամբ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնին» տրամադրվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման լիցենզիա: Ներկայումս ընթանում են նոր արտադրամասի սարքավորումների շահագործման աշխատանքներ:

Ընկերությունում աշխատում է շուրջ 500 մարդ, 208 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ