 
|
     
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013
| | Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00) | Ընթերցված է` 1379, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 56
| ԳՈՒՅԺ. ԱՐՍԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ Երեկ գիշեր խիստ ցավալի լուր ստացանք Մ. Նահանգներից. 80 տարեկանում մահացել է Ռամկավար ազատական կուսակցության վետերան անդամ, շատ գրքերի մեկենաս, Չիկագոյի «Սայաթ-Նովա» նշանավոր ճաշարանի տեր Արսեն Դեմիրճյանը: Բեյրութի ՀԲԸՄիության Հովակիմյան-Մանուկյան վարժարանի առաջին շրջանավարտներից էր, մի սերնդիցՙ որին սփյուռքահայ կյանքում առանձնահատուկ առաքելություն էր վիճակվածՙ գաղութահայ կյանքի կազմակերպում ազգային կազմակերպությունների միջոցով եւ սեփական նախաձեռնությամբ, բացառապես բոլոր դիրքերում եւ իրավիճակներում: Տպավորիչ էին նրա PR աշխատանքները «Չիկագո Տրիբյուն» թերթի խմբագրության հետՙ հօգուտ Ղարաբաղյան պահանջատիրության: Նրա մեկենասությամբ լույս են տեսել բազմաթիվ գրքեր, որոնց շարքումՙ Երեւանում Ավագ Հարությունյանի խմբագրությամբ լույս տեսած Արտակ Դարբինյանի «Հայ ազատագրական շարժման օրերէն» եւ Սուրիկ Սարգսյանի հեղինակած «Հայ սահմանադրական ռամկավար կուսակցություն (1908-1921)» եւ «1885-1908 թթ. հայ ազգային ազատագրական պայքարը արմենական գործիչների գնահատմամբ» գործերը: Հանգիստ իր աճյուններին: Ցավակցություն հարազատներին ու բոլոր ընկերներին: | | | |
|
 | |