RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1876, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ՀԱՅԵՐԵՆԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ԽՆԴԻՐԸ

Մայրենի լեզվի պահպանությանն էր նվիրված մարտի 23-ին Հայ եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած միջոցառումը: Գրական-երաժշտական մոնտաժի մասնակիցներն էին «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սաները (ուսուցչուհիՙ Ռոզա Զոհրաբյան), ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ են սկսել սովորել մեսրոպատառ հայերենը:

Կիրակնօրյա դպրոցի տարբեր տարիքի շուրջ 40 սովորողներ հոգեհարազատությամբ եւ ոգեշնչումով ներկայացրեցին մայրենի լեզվի զարգացման ուղին, արտասանեցին մայրենիի անմահությանը նվիրված հայ մեծերի բանաստեղծություններն ու ասույթները: Նրանց խոսքում կարեւորվում էր հայերենի պահպանումը ամենօրյա խնդիր դարձնելու անհրաժեշտությունը:

Մայրենի լեզուն որպես ազգի գոյատեւման եւ միավորման միջոց արժեւորեցին եւ ստացած լավագույն տպավորությունները կիսեցին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը, Վիրահայոց թեմի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Աղեկյանը, «Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, կիրակնօրյա դպրոց սաների ծնողները:

Օրհնության եւ գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խրախուսեց բարձրաճաշակ միջոցառումը, որը ոգեւորում է դառնալ հայաճանաչ եւ լինել հայախոս: Սրբազան Հայրը կարեւորեց հայ ծնողի դերը, ով ուղղորդում է իր զավակին կիրակնօրյա դպրոց, այդպիսով ձգտում նրան վերադարձնել իր արմատներին: Սրբազան հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանինՙ նրա նվիրական աշխատանքի, անդուլ էներգիայի եւ հայապահպանության գործին նվիրվածության համար:

Գրական-երաժշտական երեկոն անցկացվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի օրվան» նվիրված միջոցառումների շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ